EnterTrain-ը ներկայացնում է՝ ինչ են նշանակում հագուստի պիտակի վրայի նշումները:
1. Խորհուրդ է տրվում միայն ձեռքով լվացք առանց ուժեղ ազդեցության: Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40°C-ը:
2. Լվալ միայն ձեռքերով 40°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Շատ զգույշ քամել: 3. Կարելի է լվալ մեքենայով նախապես
թրջելով: Թույլատրելի է տաքացում, քամել:4. Կարելի է լվալ մեենայով կամ ձեռքով նշված ջերմաստիճանից ոչ բարձր (30°C,
40°C, 60°C) ջերմաստիճանով: 5. Մեքենայով կամ ձեռքով նուրբ լվացք նշվածից ոչ բարձր ջերմաստիճանով: Ուժեղ չքամել:
6. Լվացքն արգելված է:
Կետերի և ընդգծումների սկզբունքն այսպիսին է՝ որքան շատ են կետերը, այնքան բարձր է թույլատրելի ջերմաստիճանը, որքան շատ են գծերը նշանի տակ, այնքան ավելի նուրբ պետք է վերաբերվել իրին:
1. Թույլատրելի է սպիտակեցում ցանկացած օքսիդացնող միջոցով: 2. Չի կարելի սպիտակեցնող նյութեր օգտագործել,
որոնց բաղադրության մեջ քլոր կա: 3. Սպիտակեցումն արգելված է: Լվացքի փոշին չպետք է քլոր պարունակի:
1. Կարելի է քամել և չորացնել մեքենայով կամ էլեկտրական չորանոցով: 2. Թույլատրելի է քամելը և մեքենայով
չորացումը մոտ 40°C-ում, ոչ ավել: 3. Պետք է նուրբ չորացում մեքենայով: 40°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Կետերի և
գծերի քանակը նշում է ջերմաստիճանի ավելացումը (ընդհուպ մինչև 80°C) և չորացման ավելի նուրբ ռեժիմը: 4. Հագուստը
չորացնելիս պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Իդեալական տարբերակը ստվերում է: 5. Արգելված է քամել և չորացնել
մեքենայով: Թույլատրելի է միայն սենյակային ջերմաստիճանում չորացումը: 6. Թույլատրելի է քամելը: Խորհուրդ է տրվում
ուղղահայաց չորացում (կախված վիճակում): 7. Չորացնել ուղղաձիգ ձևով հորիզոնական մակերևույթի վրա: 8. Քամելը բացառել,
չորացնել ուղղահայաց (կախված) դիրքում: 9. Արգելված է քամել և չորացել մեքենայով:
1. Կարելի է արդուկել և գոլորշիով հարթեցնել: 2. Թույլատրելի է ցածր ջերմաստիճանում արդուկելը (մոտ 110°C):
Առանց գոլորշիով հարթեցնելու: Որպես կանոն, կետերի թիվը նշանի վրա համապատասխանում է արդուկի ջերմակարգավորիչի վրայի
նշմանը: 3. Չի կարելի գոլորշիով հարթեցնել: 4. Գոլորշիով մշակելը և արդուկելն արգելված են:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին