Ենթադրվում է, որ սրտամկանի կաթվածը հանկարծակի առաջացող հիվանդույթուն է, սակայն երբեմն այն կարող է պայմանավորված լինել այլ հիվանդություններով, օրինակ՝ լյարդային խիթով (желчная колика):
Լեղաքարային հիվանդությունը կարող է երկար տարիներ ընթանալ առանց ախտանշանների, սակայն գալիս է մի պահ, երբ լեղապարկի քարերը «արթնանում» են և դառնում աջ կողոսկրերի հատվածում անտանելի ցավի պատճառ: Այդ ցավը սովորաբար տարածվում է նաև սրտամկանի և աջ թիակի վրա: Երբեմն էլ այն կարող է նպաստել ստենոկարդիայի առաջացմանը, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել սրտամկանի կաթվածի:
Լեղապարկում քարերի առաջացմանը նպաստում է լեղուղիների դիսկինեզիան, որի դեպքում խանգարվում է աղիներում ճարպի քայքայման համար անհրաժեշտ լեղու հոսքը: Եթե լեղապարկն ու լեղածորանները չափազանց դանդաղ են կծկվում, լեղին լճանում է, թանձրանում և վերածվում քարերի: Ընդ որում՝ դրանց չափերն ու քանակությունը նշանակություն չունեն, քանի որ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել նույնիսկ ամենափոքր քարը:
Լեղածորանների աշխատանքի խանգարման ու քարերի առկայության դեպքում նաև մեծ է խոլեստազի (հիվանդություն, որն առաջանում է լեղու սինթեզի, սեկրեցիայի կամ արտահոսքի խանգարման դեպքում) զարգացման վտանգը: Սովորաբար խոլեստազն առաջանում է, երբ հիվանդի մոտ առկա են ոչ միայն լեղածորանների աշխատանքի խանգարումներ, այլև լյարդի ախտահարումներ:
Հարկ է հիշել, որ լյարդն օրգանիզմի «ամենալռակյաց» օրգանն է, որը երկար ժամանակ «հանդուրժում» է շատակերության, ալկոհոլի և յուղոտ սննդամթերքի չարաշահման հետևանքները: Լյարդի ճարպային հեպատոզի առաջին ախտանշաններն աննկատ են մնում, սակայն հետագայում չափազանց մեծ քանակությամբ ճարպի կուտակման դեպքում կարող են սկսվել բորբոքային գործընթացներ: Բորբոքումների ժամանակ լյարդի բջիջները ոչնչանում են և սկսվում է ֆիբրոգենեզի գործընթացը: Այս դեպքում առողջական վիճակն անուշադրության մատնելը կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի:
Բարեբախտաբար՝ ժամանակին միջոցներ ձեռնարկելու դեպքում կարելի է խուսափել հիվանդության զարգացումից և դրա վտանգավոր հետևանքներից: Կան նույնիսկ մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն խուսափել նման բարդություններից
Հայտնի է, որ տարբեր երկրների բուժարարները դարեր շարունակ լյարդի հիվանդությունների բուժման համար օգտագործել են արջի լեղին: Գիտնականները, չնայած ժողովրդական բժշկության հանդեպ իրենց թերահավատությանը, որոշել են ուսումնասիրել բուժման հին չինական մի միջոց: Այդպես 1954 թվականին ճապոնացի գիտնական Կանազավան առաջին անգամ սինթեզել է ուրսոդեզօքսիհոլաթթուն, որը ներկայում օգտագործվում է լեղուղիների աշխատանքի բարելավման, լյարդի հիվանդությունների բուժման և լեղապարկի քարերի քայքայման համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս թթուն նաև օժտված է լյարդի ու լեղապարկի համար շատ օգտակար մի շարք հատկություններով, ինչի պատճառով էլ ուրսոդեզօքսիհոլաթթու պարունակող դեղորայքն օգտագործվում է լյարդի ու լեղուղիների բոլոր հիվանդությունների բուժման ժամանակ:
Նյութի աղբյուր