Ամռան տապին զովացնող ըմպելիքի ընտրություն ամենաարդիական հարցերից է, ուստի մասնագետները նշել են այն ըմպելիքները, որոնք ոչ միայն կհագեցնեն ու կզովացնեն, այլև շատ օգտակար կլինեն օրգնիզմի համար:
Ջուր
Լավագույն ըմպելիքը բնականաբար մաքուր ջուրն է, որին չի կարող փոխարինել որևէ այլ ըմպելիք: Շոգ եղանակին ջուրը պաշտպանում է գլխացավերից, տոնուս է հաղորդում, բարելավում է մտավոր կարողություններն ու բարձրացնում է աշխատունակությունը: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել բուժիչ հանքային ջուրը, իսկ օգտագործելու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Կարկադե
Այս թեյը ծարավը հագեցնող ու առույգացնող լավագույն ըմպելիքներից է: Միևնույն ժամանակ այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:
Տնական լիմոնադ
Բնական լիմոնադի բաղադրության մեջ կա միայն առանց շաքարավազի մաքուր սառը ջուր, անանուխի տերևներ ու կիտրոնի, մրգերի ու հատապտուղների թարմ հյութ: Նման ըմպելիքը հագեցնում է ծարավն ու տալիս է օրգանիզմին հանրաժեշտ վիտամիններն ու օգտակար նյութերը:
Կաթնաթթվային ըմպելիքներ
Օրգանական թթուներով հարուստ կեֆիրը, յոգուրտն ու կաթնաթթվային այլ ըմպելիքները նույնպես հիանալի միջոց են շոգից պաշտպանվելու համար: Միևնույն ժամանակ նման ըմպելիքները նպաստում են աղիների միկրոֆլորայի վերականգնմանն ու առողջացմանը, ինչը նույնպես շատ կարևոր է:
Տոմատի հյութ
Այս հյութը ջրիկացնում է արյունը, ինչը շատ կարևոր է շոգ եղանակին: Այն հարուստ է լիկոպին հակաօքսիդանտով, որը նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ընդ որում, տոմատի հյութը կարելի է ինքնուրույն պատրաստել՝ օգտագործելով որակյալ տոմատի մածուկ: Պարզապես հարկավոր է մածուկին եռման ջուր ավելացնել, լավ խառնել ու թողնել սառչի:
Հարկ է հիշել, որ շոգ եղանակին չափազանց սառը ըմպելիքների գործածությունը չի խրախուսվում: Բանն այն է, որ օրգանիզմում հայտնվելով նման ըմպելիքը կարող է բարձր ջերմաստիճանի պատճառով լայնացած անոթների սպազմ առաջացնել, իսկ անոթների կտրուկ նեղացման դեպքում խանգարվում է օրգանիզմի ջերմակարգավորման գործընթացը և այն էլ ավելի է տաքանում:
Նյութի աղբյուր