Իրականացվում են բանակցություններ այն նպատակով, որ Իրանն սկսի փոխանակել գազը հայկական ապրանքներով հայտարարել է իրանական լրատվական MEHR գործակալությունը:

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը իրանահայկական 16-րդ համատեղ առևտրատնտեսական խորհրդաժողովի շրջանակներում հայտարարել է, որ իրանական գազի արտահանումը Հայաստան կարող է ավելանալ:

Իրականացվում են բազմակողմանի բանակցություններ այն նպատակով, որ Իրանն սկսի փոխանակել գազը հայկական ապրանքներով, հայտարարել է իրանական լրատվական MEHR գործակալությունը:

Նախարարն արձանագրել է, որ ի թիվս ապրանքների, Հայաստանը կարող է իրականացնել էլեկտրաէներգիայի մատակարարում Իրան՝ բնական գազի դիմաց: Նշենք, վերջերս գործի է դրվել էլեկտրահաղորդման երրորդ գիծը, և փոխանցումների մակարդակն արդեն հասել է 350 ՄՎտ-ի, իսկ 2020 թվականին այն պետք է հասնի 1000 ՄՎտ-ի:

Պաշտոնյան նաև ընգծել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության կարևորությունը, ինչի համար կան անհրաժեշտ բոլոր պայմանները:

Աղբյուր՝mamul.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика