Իտալացի Շեֆ Խոհարարի բաղադրատոմսով պատրաստված Իտալական օրիգինալ Տիրամիսու

Բաղադրությունը․

  • 500 գրամ մասկարպոնե
  • 400 գրամ սավոյարդի
  • 5 հատ ձու
  • 250 մլ սերուցք
  • 175 գրամ շաքարի փոշի
  • 400 մլ սուրճ
  • 100 գրամ կակաո
  • 2 ճ/գ կոնյակ

Պատրաստման եղանակը․ 1.Ձվի դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել:Դեղնուցը հարել շաքարի փոշու հետ:Հարել սերուցքը:Մասկարպոնեն միացնել հարած դեղնուցի և սերուցքի հետ:2.Սրճեփի մեջ լցնել 400 մլ ջուր,ավելացնել 2 ճ/գ սև սուրճ և եփել մարմանդ կրակի վրա:Հենց սկսեն պղպղջակներ հայտնվել խառնել ու վերցնել կրակից: Սուրճը պետք չէ եռացնել,այլապես կկորցնի իր համային հատկությունները:Պատրաստի սուրճը քամել,լցնել 5սմ խորությամբ ամանի մեջ,վրան ավելացնել 2 ճ/գ կոնյակ կամ ռոմ:

Սավոյարդիները ընկղմել սուրճի մեջը 2 վայրկյան և դասավորել նախատեսված ամանի մեջ:Կարելի է վերցնել ինչպես կլոր,այնպես էլ քառակուսի տարա Տարայի հատակին և պատերին թեթևակի կրեմ քսել ու սկսել հավաքել տիրամիսուն:Սավոյարդիները և կրեմը բաժանել 3 հավասար մասի:Վերևի շերտի վրա ցանել կակաո:Կարելի է պատրաստել նաև տորթի տեսքով:Այդ դեպքում երկու շերտ անել,իսկ մնացած թխվածքաբլիթները շարել կողքերին ինչպես ցույց է տրված նկարում:Պահել սառնարանում 15-60 րոպե:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика