Երկար ժամանակ է, ինչ փնտրում եք համեղ Խաչապուրիի բաղադրատոմս:Այս աներևակայելի համեղ խաչապուրին պատրաստելու համար ձեզ հարկավոր է.
1 բաժակ կեֆիր;
3 բաժակ ալյուր;
2 ձու;
1 թեյի գդալ շաքարավազ;
1 թեյի գդալ աղ;
1/2 թեյի գդալ սոդա;
1 թեյի գդալ բուսական յուղ;
500 գրամ կոշտ պանիր;
կարագ` պատրաստի խաչապուրիի համար:
Պատրաստման եղանակը՝
Կեֆիրը խառնել ձվերի հետ, ապա ավելացնել շաքար, աղ, լցնել բուսական յուղ, կրկին լավ խառնել բոլոր բաղադրիչները: Ավելացնել կեֆիր-ձվի խառնուրդի մեջ 2 թեյի գդալ ալյուր սոդայով: Խմորը հունցելու գործընթացում աստիճանաբար լցնել մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և առաձգական: Խմորը դրեք խորը ամանի մեջ և մաքուր սրբիչով ծածկեք: Լցոնումը պատրաստելու համար քերած պանրին ավելացրեք մեկ ձու:
Խմորը բաժանում ենք 9 մասի։ Այնուհետև յուրաքանչյուրը բացում ենք կլորավուն տեսքով։ Շերտի վրա դնում ենք պանրով լցոնումը և միացնում ծայրերը։ Նորից ենք բացում խմորը, առանց ուժեղ սեղմելու։ Այն թխում ենք թավայի մեջ։ Արդեն պատրաստի խաչապուրիի վրա դնում ենք մի քանի կտոր կարագ։ Ահա, ինչպես ստանալ արագ և հեշտ պատրաստվող խաչապուրի։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ newsgoodtime.ru