Իշխանությունը հասունացնում է երկրորդ հեղափոխությունը. քաղաքագետ

ՀՀ-ում կարիք կա երկրորդ հեղափոխության, նախկինների դեմ պայքարը դեռևս ավարտված չէ։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Կարծում եմ այդ պահը կհասունանա։ Տրամաբանորեն պետք է, որ մեկով բավարարվեինք, բայց քանի որ իշխանությունը ծայրահեղ անգործություն և ոչ պրոֆեսոնալիզմ է ցուցաբերում, պետք կլինի ևս մեկ անգամ գնալ պետական, հասարակական, հանրային և քաղաքական խորը փոփոխությունների»,- ասել է քաղաքագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ այս իշխանության մերժումը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին եղավ Սերժ Սարգսյանի իշխանության հետ, այլ՝ ավելի հանդարտ և վճռական։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Աղբյուր՝ 24news.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика