Այսօր Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ «Մարտի մեկի» գործով Մանվել Գրիգորյանը որևէ բացատրություն կամ ցուցմունք չի տվել:
«Օրեր առաջ «Մարտի մեկի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից արվեց հրապարակային ելույթ այն մասին, որ «Մարտի մեկի» քրգործի նյութերում առկա է մի ապացույց, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հրավիրում է Գրիգորյանին և բոլոր շահագրգիռ անձանց խորհրդակցության, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում այդ խորհրդակցությանը, որից հետո Ռ. Քոչարյանն ասում է՝ «հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»»,-ներկայացրեց Բաղդասարյան
Փաստաբանը նշեց, որ եթե այդ տեղեկություններն իսկապես ճիշտ են, ապա նախ «մայրիկ լացացնելը» իրավական կատեգորիա չէ, և երբ այդ արտահայտությունն արվում է երկրի առաջին դեմքի անունից, ապա դա արդեն այլ գնահատման խնդիր է: «Ինչ վերաբերում է «մայրիկ լացացնելուն», ասեմ որ թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի «մայրիկը չի կարողացել լացացնել»»,-թեման փակեց փաստաբանը: