Ինչ չի կարելի անել երկուշաբթի օրը սա սնահավատություն չէ այլ դարերի խորքից եկող ավանդույթ

Շաբաթվա յուրաքանչյուր օրը կապված է  մոլորակներից մեկի հետ: Յուրաքանչյուր մոլորակ ունի իր բնութագիրը, իր խորհրդանիշը, իր քարերն ու մետաղը ու նաև  իր քմահաճությունները: Եվ մի փորձեք շարժել մոլորակների բարկությունը, եթե ցանկանում եք հաջողություն ունենալ  և ձախորդություններից խոսափել, շաբաթվա  այդ  օրը, ապա ընկերացեք մոլորակների հետ, չէ որ նրանք հովանավորում են մեզ:

Երկուշաբթին միշտ համարվել  է ծանր օր և հենց այդ պատճառով,  այդ օրը նոր գործ չարժե սկսել, օրինակ տուն կառուցել,  կամ մեկնել հեռավոր ճամփորդության: Դա լուսնի օրն է: Երկուշբթի օրը փող պարտք մի վերցրեք, այլապես հնարավոր է պարտքերի մեջ թաղվեք:

Այդ օրը մարդիկ անկախ իրենցից դյուրագրգիռ են,  ոչ մի արժեք չունեցող բառերն ու արտահայտությունները կարող են  մեծ վեճի ու կռվի առիթ դառնալ: Ջանացեք հանգստություն պահպանել; Խուսափեք այդ օրը մուգ գույնի, հատկապես սև գույնի հագուստ կրելուց, ցանկալի է սպիտակ, բաց մոխրագույն կամ արծաթագույն հագուստ կրել:

Իսկ փիրուզագույն ու  բաց կանաչ հագուստն այդ օրը ուղղակի ձեզ շլացնող տեսք կհաղորդի, դեպի ձեզ կուղղվի փողի էներգիան:Աշխատեք այդ օրը տոնակատարություններ չկազմակերպել:Աշխատավայրում երկուշաբթի օրերին եղեք ավելի զգույշ ու խոհեմ:

Երկուշաբթի օրերին լավ չէ լողանալը: Ստեղծագործ մարդիկ լավ կլինի երկուշաբթի օրերին մի կողմ դնեն գրիչը, վրձինը,  որովհետև մուսաներն այդ օրը կարծես քնած են: Երկուշաբթի օրերին մի զբաղվեք բանկային գործարքներով, եթե հնարավոր է հետաձգել, ապա դա թողեք  հինգշաբթի օրվան, քանի որ այդ օրը շատ հաջողակ է  բանկային ցանկացած տեսակի գործարքների համար:

Երկուշաբթի օրը մի զբաղվեք տան մաքրությամբ, կարելի է թեթևակի մաքրել: Համաձայն եք վերը ասվածի հետ, թե ոչ, դա ձեր ընտրությունն է, բայց մեր նախնիները հետևում էին  այս սովորույթին և խոստովանենք, որ նրանք ավելի հանգիստ էին ապրում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика