Ինչ նշանակություն ունի Ամանորի գիշերվա երազը

Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական գիշերն է: Ամբողջ պարադոքսը նրանում է, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերվա երազը մարգարեական հատկություններով է օժտված: Եվ եթե այն բաց չթողնեք, ապա կարող եք իմանալ հաջորդ ամբողջ տարվա ճակատագիրը:Ամանորի գիշերվա երազը բազմակողմանի է, հրաշալի, երբեմն խառնված եւ հաճախ բաղկացած տարբեր խճանկարներից:

Այդ երազից հեշտ է ոչ միայն ապագայի իրադարձություններից տեղեկություն քաղել, այլեւ ներշնչանք, մտքեր, երբեմն նաեւ՝ լուսավորություն: Քանի որ տարվա փոփոխման իրադարձությունը մարդու համար շատ կարեւոր է, այդ նշանակությունը փոխանցվում է նաեւ երազին: Այստեղից էլ՝ ամանորյա երազների գունագեղությունն ու լուսավորությունը: Ամանորի գիշերը մարդիկ հույսով են լցվում, ապագայի նկատմամբ մտքերով, հրաշքների հավատով, այն ամենով, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուրին եւ ինչը երազում գուշակության բնույթ է կրում:

Երազները, որոնք գալիս են նշանավոր իրադարձություններից առաջ, միշտ իրենց մեջ մարգարեություն են պարունակում: Այդպես լինում է ծննդյան տարեդարձից առաջ, կարեւոր տոնի կամ նախքան հարսանեկան արարողության նախօրեին:Համարվում է, որ պահապան հրեշտակն իր հովանավորյալին երազի միջոցով տեղեկություն է փոխանցում, որը նա կարող է օգտագործել կա՛մ ի օգուտ, կա՛մ ի վնաս՝ կախված նրանից, թե ինչպես են այն վերծանում: Համարվում է նաեւ, որ վատ մարգարեություններ չեն լինում, պետք է պարզապես ճիշտ հասկանալ հրեշտակին, լսել, թե ինչից է նա պահպանում, ինչ է փորձում ներշնչել:

Հրեշտակը խոսում է երազանքների լեզվով՝ օգտագործելով նշաններ, որոնք ընդունված է բացատրական համարել: Եթե ամանորի գիշերը դուք մեծ ջրային տարածք եք տեսնում, ջրի ակունք եւ ջրվեժներ, ապա հրեշտակն ակնարկում է, որ տարին լի է լինելու դատարկ խոսակցություններով եւ բամբասանքներով, որոնցից պետք է զգուշանալ:

Եթե ձյունե անապատ եք տեսնում, հրեշտակը փորձում է ձեզ հասկանել, որ տարին անքակտելիորեն կապված է անցած իրադարձություններին, որոնք ձեզ հազիվ թե հանգիստ տան, քանի դեռ դրանք չեք ավարտել: Եթե հրդեհ եք տեսնում, հրեշտակը մտահոգվում է ձեր առողջության համար, որը հաջորդ տարում կերերա: Եվ այսպես շարունակ… Երազների իմաստը կարելի է գտնել ցանկացած՝ Վանգայի, Միլլերի կամ առցանց երազահաններում։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика