Ինչ է պետք անել որ կոտլետները ստացվեն հյութալի և շատ համեղ

Կարծիք կա որ կոտլետներ պատրաստելն ամենահեշտ գործերից է,բայց շատ-շատերը անտեսում են մի շարք կարևոր պահեր։Ահա թե ինչպես է կոտլետ պատրաստում հանրահայտ խոհարար Խանկիշևը։Ահա թե ինչ է պետք անել,որ կոտլետները ստացվեն հյութալի և շատ համեղ։

Բաղադրիչներ․

  • 1 կգ միս
  • 4 հատ սոխ միջին չափի
  • 1 ճաշի գդալ աղ
  • ¾ ճաշի գդալ սև պղպեղ
  • ½ ճաշի գդալ օսլա

Պատրաստման եղանակը․ Սոխը մանրացնել և տապակել բուսայուղով,կարելի է ավելացնել նաև սխտոր։Միսը անցկացնել մսաղացով ավելացնել տապակած սոխը,աղը,սև պղպեղը։Կարելի է ավելացնել կաթով թրջած հաց կամ օսլա։Լավ խառնել,ստացված խճողակից կոտլետներ ձևավորել և տապակել բուսայուղով։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика