Ինչ անել եթե գիշերները չեք կարողանում քնել*****

Գիշերն ալկոհոլ մի օգտագործել: Փոխարենը խոտաբույսերից պատրաստված թեյ խմեք: Քնելուց երկու ժամ առաջ ֆիզիկական վարժություններ արեք: Ամեն օր միեւնույն ժամին պառկեք քնելու: Ամեն օր նույն ժամին արթնացեք, նույնիսկ հանգստյան օրերին: Քնելուց կես ժամ առաջ հանգցրեք լույսերը: Ցերեկվանից հետո կոֆեին պարունակող ըմպելիքներ մի օգտագործեք:

Երբ պառկում եք քնելու, ինչ-որ լավ բանի մասին մտածեք: Քնելուց առաջ գրկեք սիրելի մարդու կամ ընտանիք կենդանու: Մի քանի անգամ ձգեք մկանները, ապա լրիվ թուլացրեք: Եթե ցանկանում եք ողջ գիշեր հանգիստ քնել` Սառը սենյակում քնեք, թեթեւ ծածկոցով ծածկված: Սենյակից հանեք այն ամենը, ինչ լույս է արձակում: Քնելիս օվկիանոսի կամ անձրեւի ձայն միացրեք ու դրա ներքո քնեք: Ննջասենյակը օգտագործեք միայն հանգստի համար եւ այնտեղ գնացեք քնելուց կես ժամ առաջ միայն:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика