Ինչպես պատրաստել աղով համեմված վարունգ 1 ժամվա ընթացքում: Հարկ չկա մեկ օր սպասել:

Հաճախ պատահում է, որ թթվի պաշարը ավարտվում է հենց գարնանը կամ ամռան սկզբի ու առևտրի սրահները առատորեն լցնում են թարմ բանջարեղենով: Եվ սա հիանալի հնարավորություն է թարմ, համեղ, խրթխրթան ու հյութալի թթու պատրաստելու համար: Խոսենք վարունգի մասին: Դրա պատրաստման համար կպահանջվի ընդամենը 1 ժամ ժամանակ: Խորհուրդ է տրվում վերցնել՝ փոքր, բարակ, բշտիկավոր կեղև ունեցող վարունգ:

Բաղադրությունը․

• 500 գ վարունգ;

• 1 պճեղ սխտոր;

• թարմ սամիթի;

• 0,5 թ․ գ․ շաքարավազ,

• 0,5 թ. գ․ աղ;

• ջուր:

Պատրաստման եղանակը․

1. Վարունգները լվանալ հոսող ջրի տակ, կտրել դրանց ծայրերը և դրանք դնել ամանի մեջ:

2. Լցնել վարունգը եռացրած ջրի մեջ և թողնել կես ժամ։

3. Ծեծեք սխտորը,Կտրեք սամիթը:

4. Հանում եք վարունգը ջրից,և կտրատում յուրաքանչյուր վարունգ 2-4 մասի երկայնքով:

5. Վարունգին ավելացնում եք կանաչի և սխտոր, լցնում աղ և շաքարավազ, խառնել ամեն ինչ և 1 ժամ դնելսառնարանում: Թթուն պատրաստ է:

Առաջարկվում է եփել այս համեղ վարունգները ՝ հաշվի առնելով այն փաստը, որ սառնարանում նրանց պահպանման ժամկետը (պատրաստության պահից) ընդամենը չորս օր է:

Նյութը հրապարակման պատրաստեց Newsgoodtime-ն

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика