Օծանելիքը կանանց համար շատ կարևոր ու սիրելի պարագա է, սակայն ամեն ինչ կարող է փչանալ, եթե բույրը մնայուն չէ: Սա է պատճառը, որ կանայք փորձում են ընտրել ավելի մնայուն ու կայուն բույրեր: Սակայն քչերը գիտեն, որ կա մի պարզ հնարք, որը կօգնի պահպանել օծանելիքի բույրն ամբողջ օրվա ընթացքում:
Այս հնարքի համար պարզապես անհրաժեշտ է սիրելի օծանելիքն ու մի փոքր վազելին:
Առաջին հերթին հարկավոր է վազելինը քսել մարմնի այն հատվածներին, որտեղ սովորաբար օծանելիքն է լինում, այնուհետև ցողել բուրավետ հեղուկն այդ հատվածներին:
Այս հնարքը կիրառելիս վազելինը հանդես է գալիս, որպես հիմնային խոնավեցնեղ քսուք, քանի որ չոր մաշկի վրա օծանելիքը շատ շուտով զրկվում է իր բույրից: Այսպիսով՝ վազելինը կօգնի ոչ միայն խոնավեցնել մաշկը, այլև պահպանել օծանելիքի բույրը: Ընդ որում՝ բույրը կպահպանվի ոչ թե մի քանի ժամ, այլ ամբողջ օրվա ընթացքում: