Ինչպես է ազդում սթրեսը մարդկանց կազմվածքի վրա

Հայտնի է, որ սթրեսը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման: Եվ խնդիրն ամենևին էլ սթրեսի պատճառով շատ ուտելու մեջ չէ: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ փոխվում է օրգանիզմի աշխատանքի մեխանիզմը: Սթրեսի հետևանքով սկսում է արտազատվել Adamts1 հորմոնը, որը կապված է օրգանիզմում ճարպային բջիջների կուտակման հետ:

Ընդ որում՝ դա և՛ ենթամաշկային ճարպն է, և՛ ներքին օրգանների շուրջը կուտակվող ճարպը, ինչի հոտևանքով բարձրանում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Նման հայտարարություն են արել Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները:

Սթրեսային հոմոնների արտազատման հետևանքով աճում են ճարպային բջիջները: Ամենայն հավանականությամբ՝ օրգանիզմն այդ կերպ պատրաստվում է հնարավոր ծանր ժամանակներին՝ աշխատելով հնարավորինս շատ էներգիա կուտակել:

Ստացվում է, որ ճարպային բջիջները ոչ միայն կալորիաների «պասիվ պահեստներ» են, այլև կարող են ազդել ցողունային բջիջների վրա, որոնք էլ, իրենց հերթին, ,կարող են վերածվել ցանկացած տիպի բջջի:

Adamts1 հորմոնը վերածում է ցողունային բջիջները ճարպային բջիջների, որոնք պատրաստ են «պաշարի կուտակման»: Սա է պատճառը, որ առողջ սննդի դրական ազդեցությունը թուլանում է:

Ի դեպ՝  հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպոտ սնունդ օգտագործող մարդկանց օրգանիզմում ներքին օրգանները պատող ճարպային բջիջներ ավելի շատ են կուտակվում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика