Ինչպե՞ս փոխել տան աուրան և դեպի տուն ձգել հաջողությունը*****

Սենյակները դարձրեք ընդարձակ
Նեղվածությունը սենյակում՝ կարող է Ձեր սթրեսերի պատճառ հանդիսանալ։ Իհարկե, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ընդարձակ պենտհաուզներ, սակայն նույնիսկ սովորական «խրուշչովկան» կարելի դարձնել վիզուալ ընդարձակ և լուսավոր։ Ձեր ննջարանում պետք է լինի առավելագույնս քիչ առարկաներ՝ հարմարավետ ներքնակ, լամպ և մի քանի բան, որոնք Ձեզ երջանիկ են դարձնում։ Բոլոր ավելորդ բաները տեղափոխեք այլ սենյակ և ձերբազատվեք հնոտիներից։

Իրականացրեք հասարակ դիզայն
Ընդամենը ներկի մի քանի տարրան կարող են Ձեր սենյակի հետ հրաշքներ գործել։ Բարդ զարդանախշերով ծանր պաստառի փոխարեն, ուղղակի պատերը ներկեք բաց և ուրախ գույներով։ Որքան շատ է ծանրաբեռնված բնակարանը, այնքան ավելի բաց և լուսավոր պետք է լինեն պատերի գույնը։ Երկնագույն, բաց կանաչ, նուրբ վարդագույն և սպիտակ գույները թույլ կտան Ձեզ թուլանալ։ Բացի դրանից փորձեք ի հաշիվ պատուհանների սենյակը դարձնել ավելի լուսավոր։

Աճեցրեք տնային բույսեր

Բույսերը կարող են կերպարանափոխել Ձեր բնակարանը՝ դարձնելով այն ավելի հարմարավետ։ Բնական կանաչի ներկայությունը Ձեր տունը կլցնի խաղաղությամբ և հանգստությամբ։ Բացի դրանից, բույսերը մաքրում են օդը և հագեցնում այն ֆիտոցիդներով։

Ննջարանից հեռացրեք ամեն տեսակի էլեկտրական սարք
Սմարթֆոն, հեռուստացույց, նոթբուկ և գաջեթները խանգարում են Ձեր քունը և բացասաբար ազդում Ձեր հոգեկանի վրա։ Ձերբազատվեք քնելուց հեռուստացույց դիտելու կամ սմարթֆոնից «կախվելու» սովորություններից։ Քնից առաջ թուլանալ կօգնի տաք վաննան կամ խաղաղություն պարգևող գրքի ընթերցումը։

Մաքրեք տունը անպետք և հնոտի իրերից
Մեր ժողովրդի սովորությունը՝ դեն չնետել հին ու անպետք իրերը, սարսափելի հետևանքներ ունի։ Տարիներով պահարաններում, պատշգամբում և այլ տեղեր հավաքվում են այնքան անպետքություններ, որ դրանք տեղափոխելու համար բեռնատար ավտոմեքնա և նույնիսկ ավտոմեքենաներ կպահանջվեն։ Անպետք իրերը ծանրաբեռնում են տարածությունը, խանգարում էներգիայի ազատ հոսքին և ուղղակի իրենցից ներկայացնում են փոշու բուն։

Եթե դուք ափսոսում եք դեն նետել իրը, տվեք այն մեկին, ում հաստատ պետք կգա։ Համացանցում գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, իսկ ֆեյսբուքում նաև խմբեր, որտեղ կարելի է իրերը վաճառել և նվիրել կարիքավորներին և ոչ միայն։ Սկսեք հարմարավետ դարձնել Ձեր տունը և կտեսնեք, թե ինչպես է դեպի լավը փոխվում Ձեր կյանքը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика