Ինչու է հրաժարական տվել Արտակ Զեյնալյանը Փաշինյանը մանրամասնում է

«Շանթ» հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողի հարցին՝ ինչու է հրաժարական տվել Արտալ Զեյնալյանը: «Դա մեր համատեղ որոշումն է, մենք զրույցի արդյուքնում եկել ենք այդ եզրակացության:

Կառավարությունն ինքն էլ կենդանի օրգանիզմ է և նրա առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվող: Առաջ են գալիս նյուանսներ, որտեղ նաև որոշակի կադրային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջանում: Ես բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին: Կան աշխատանքի, ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա, որոնց հանրագումարում էլ նա կայացրել է իր հրաժարականը»:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика