Ինչով է կանանց հիշողությունը տարբերվում տղամարդկանց հիշողությունից

Գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել հիմնական տարբերությունները կանանց ու տղամարդկան հիշողությունների միջև: Նոր գիտական աշխատանքն ապացուցում է, որ կանայք շատ ավելի լավ են մտապահում որոշակի մանրուքները, քան տղամարդիկ: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Ինչպես նշում է պարբերականը, գիտնականները նման եզրահանգման են եկել 1973-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում անցկացված 1.2 միլիոն մարդու մասնակցությամբ 617 գիտական աշխատանքի վերլուծությունից հետո:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց մոտ ավելի լավ է զարգացած էպիզոդիկ հիշողությունը, ուստի նրանք շատ ավելի լավ են մտապահում իրենց կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում նաև դրանց հստակ ժամանակը, տեղն ու այդ իրադարձության հետ կապված հուզականն վիճակը: Բացի այդ, կանայք շատ ավելի լավ են մտապահում բույրերն ու մարդկանց դեմքերը:

«Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանայք ունեն ոչ մեծ առավելություն էպիզոդիկ հիշողության տեսանկյունից, և այդ առավելությունը տատանվում է՝ կախված այն բանից, թե ինչ է հարկավոր մտապահել», — նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Շվեդիայի Կառոլինյան համալսարանի գիտնական Մարտին Ասպերհոլմը:

Այնուամենայնիվ, մասնագետներն ընդգծում են, որ հիշողությունը տարբեր ձև է դրսևորվում, ուստի որոշակի առավելություններ ունեն նաև տղամարդիկ: Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ շատ ավելի հեշտ են գտնում ճանապարհը, քանի որ ավելի լավ են մտապահում տարածքի հետ կապված տեղեկությունը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика