Պարզապես ապշել կարելի է, թե ինչքան օգտակար հատկություններով է օժտված քացախը և կիրառության քանի եղանակ ունի: Այն հրաշալի սպիտակեցնում է խոհանոցային սալիկները, մաքրում հայելիներն ու ապակե բաժակները, փայլ հաղորդում լվացարանին:
Բայց այս գաղտնիքը ձեզ ոչ ոք չի ասի: Ի՞նչ կլինի, եթե մի քիչ քացախ լցնեք լվացքի մեքենայի մեջ։ Քացախն օժտված է փափկեցնող հատկությամբ, ինչը շատ օգտակար է կոշտ կտորից շորերը լվանալու համար:
Քացախը հագուստի վրայից հիանալի մաքրում է հետքերը: 50 մլ քացախ խառնեք լվացքի փոշուն և այն առանց վնասելու կմաքրի քրտինքի, մրքգի, յուղի հետքերը: Քացախը իսկական «փրկիչ է» գծավոր հագուստը լվանալու ժամանակ: Այն թույլ չի տալիս, որ գույները իրար խառնվեն:
Մի անհանգստացեք, հագուստից հետո քացախի հոտ չի գա: Եվ ընդհանրապես, քացախը շատ օգտակար է հենց լվացքի մեքենայի համար: Այն օգնում է խուսափել ժանգոտումից: