Նեխուրն ամենաօգտակար ու համեղ բանջարեղեններից է, որը Շատերը գիտեն, որ այս մթերքն օգնում է բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակն ու ազատվել ավելորդ քաշից, սակայն իրականում այն շատ ավելի առողջարար է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 պատճառ ավելի հաճախ նեխուր օգտագործելու համար:
Նեխուրը հարուստ է օգտակար տարրերով
Նեխուրի արմատը պարունակում է մի շարք վիտամիններ ու այլ սննդարար նյութեր: Այն հարուստ է А, Е, К, В, С վիտամիններով ու շատ կարևոր ամինաթթուներով՝ ասպարագինով, թիրոզինով ու կարոտինով:
Նեխուրը դանդաղեցնում է ծերացման գործընթացը
Նեխուրի ամենակարևոր գործառույթներից մեկը ծերացման գործընթացի դանդաղեցումն է: Բանն այն է, որ նեխուրը պարունակում է յուրահատուկ սպիտակուցներ, վիտամիններ, թթուներ ու հանքանյութեր, որոնք ապահովում են բջիջների կանոնավոր աշխատանքը:
Նեխուրն ազատում է սթրեսից
Քչերին է հայտնի, որ նեխուրը հանգստացնող ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա և օգնում է ազատվել գերհոգնածությունից: Ընդ որում, այս դեպքում հավասարապես օգտակար են ինչպես արմատները, այնպես էլ կանաչ հատվածները:
Նեխուրն արագացնում է նյութափոխանակությունը
Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս մթերքն արագացնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, ինչն էլ օգնում է նիհարել: Սննդաբանները վստահ են, որ նեխուրը հիանալի հավելում կարող է լինել մսին, ուստի խորհուրդ են տալիս նեխուրով աղցանն ուտել ընթրիքին ու համադրել այն հավի, նապաստակի կամ հնդկահավի մսի հետ:
Նյութի աղբյուր