Եթե անհանգստություն եք զգում, բայց չգիտեք, թե ինչի հետ է այն կապված, օգնության կհասնի հոգեսոմատիկ այս թեստը, որը կօգնի ձեզ հասկանալ իրական պատճառները։ Պարզապես նայեք պատկերին և ընտրեք այն ծառը , որն ամենից շատն է ձեզ դուր գալիս։ Իսկ հիմա EnterTrain-ի հետ միասին ծանոթանանք պատասխաններին։
Առաջին ծառ՝ Դուք վստահություն չունեք, որ ձեզ չեն դավաճանի կամ խաբի։ Դուք անըդնհատ լարված վիճակում եք և ոչ ոքի չեք կարողանում վստահել։
Փորձեք ուշադրությունը ձեզ վրա կենտրոնացնել։ Վստահեք սեփական զգացմունքներին և գործողություններին, հենց դրանց շնորհիվ ձեզ մոտ ամեն բան կստացվի, իսկ հուսալի մարդիկ կգան ժամանակի ընթացքում։
Երկրորդ ծառ՝ Հնարավոր է՝ դուք շատ լարված եք, ինչը կապված է ձեր ֆիզկական և հոգեկան դիսկոմֆորտի հետ։ Փորձեք ավելի հաճախ թուլանալ և ինչ–որ լավ ու հաճելի բանի մասին մտածել։
Երրորդ ծառ՝ Դուք վախենում եք անհաջողություններից և բոլորից հետ մնալուց։ Շարունակեք սիրել կյանքը, ինչպիսին էլ որ այն լինի և հոգնածություն և հուսահատություն այլևս չեք զգա։
Չորրորդ ծառ՝ Կյանքի շատ հարցերում հետաքրքրությունը կորցնելով՝ դուք պասիվ և անտարբեր եք դարձել։ Դրա դեմ պայքարելու համար ավելի հաճախ ստիպեք ձեզ ինչ–որ բան անել և տոնուսի մեջ պահեք ինքներդ ձեզ։
Հինգերորդ ծառ՝ Դուք խոցելի եք, հենց այդ պատճառով էլ, վախենալով ցույց տալ սեփական անվստահությունը, ճնշում եք ուրիշներին։ Ոչ ոքի մի մեղադրեք սեփական սխալների համար և մարդկանց նկատմամբ ավելի ներողամիտ եղեք։
Վեցերորդ ծառ՝ Ձեզ թվում է, թե ձեր կյանքը լի է խնդիրներով, ինչի արդյունքում դուք չեք կարողանում լիաթոք ուրախանալ։ Ձեզ շունչ քաշել է պետք, փորձեք ինչ–որ նոր բաներով զբաղվել և ցրվել, դա ձեզ կօգնի պայքարել սթրեսի դեմ։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին