Ինչից էին թունավորվել Դվինի հարսանքավորները. լաբորատոր հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են

Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր:

Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով: Արդյունքում՝ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից: Ներկա պահին բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Աղբյուր՝ analitik.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика