Ինչի՞ կարող է հանգեցնել պառկած վիճակում սմարթֆոնի օգտագործումը

Բրիտանացի գիտնականներն ասում են, որ աչքի ժամանակավոր ոչ ֆունկցիոնալ աշխատանքը կարող է սմարթֆոններ օգտագործողներին ստիպել սխալմամբ մտածել, որ կորցրել են մեկ աչքի տեսողությունը:

«Տեսողության ժամանակավոր կորուստ կարող է լինել նրանց մոտ, ովքեր մթության մեջ և մի կողմի վրա պառկած կարդում են սմարթֆոնով»,- ասում է Լոնդոնի Մուրֆիլդի հիվանդանոցի ակնաբույժ Գորդոն Պլանտը: «Երբ նրանք ավարտում են կարդալը և վեր կենում` մեկ այլ բանով զբաղվելու, կարող են հանկարծակի կորցնել տեսողությունը»,- շարունակում է Պլանտը:

Բարեբախտաբար, սա ժամանակավոր բնույթ է կրում և տևում է ընդհամենը մի քանի րոպե ու չունի մշտական լինելու վտանգ: Պլանտն ասում է, որ ինքը գրել է այս ուսումնասիրության մասին, քանի որ մարդիկ, ում հետ դա պատահել է, մտածում էին, որ կաթված են տարել կամ մեկ այլ լուրջ առողջական խնդիր ունեն:

«Իրականում աչքն ուղղակի հարմարվում է մութ միջավայրին: Դա միևնույնն է, երբ ձեր աչքերը պղտորվում են շատ լուսավոր տեղից շատ մութ սենյակ տեղափոխվելիս»,- ասում է Պլանտը: Եթե սմարթֆոններ օգտագործողները մթության մեջ կարդում են հեռախոսով, պառկած ձախ կողմի վրա, ապա բարձը փակում է ձախ աչքը և նրանք կարդում են միայն աջ աչքով: Ձախ աչքը սովորում է մթությանը, իսկ աջը, հակառակը, սովորում է լույսին:

«Երբ նրանք անջատում են հեռախոսը, արդեն վառ լույսին սովորած աչքով չեն կարողանում տեսնել մթության մեջ, քանի որ աչքին դեռ անհրաժեշտ է մի քանի րոպե` մթությանը հարմարվելու համար: Սակայն մթությանը հարմարված ձախ աչքը տեսնում է, այդ իսկ պատճառով շատերը մտածում են, որ իրենք կորցրել են մեկ աչքի տեսողությունը»,- բացատրում է Պլանտը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика