Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան թարմացրել է Հայաստանի վարչապետի ելույթի մասին Ֆեյսբուքում արած գրառումն ու պնդել՝ «ինձ շատ դուր եկավ, սադրիչներին մի՛ լսեք»:
Նախօրեին նա առանց մեկնաբանության մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»:
Զախարովայի այս գրառումից հետո սոցցանցում բուռն քննարկումներ էին սկսվել, օգտատերերը նրան մեղադրել էին հեգնական տոնի և ոչ դիվանագիտական պահվածքի մեջ: Ժամեր անց Զախարովան թարմացրել է իր գրառումը, ներկայացրել Փաշինյանի ելույթի ամբողջական հատվածն ու գրել. «Բովանդակալից, դրական և զիլ։ Ինձ շատ դուր եկավ: Իսկ սադրիչներին մի՛ լսեք»: