Իմ որոշումից հետո բացահայտ ճնշում գործադրվեց մյուս դատավորնիրի նկատմամբ, նույնը հիմա է: Ալեքսանդր Ազարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակում էր արել՝ հայտարարելով, որ վաղը հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու են:
Այս հայտարարությունը խուճապ է առաջացրել դատական համակարգում:

Armdaily.am-ը հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից, ասաց, որ այս ամենը բացահայտ ճնշում է:

«Իմ որոշումից հետո բացահայտ ճնշում գործադրվեց մյուս դատավորնիրի նկատմամբ, նույնը հիմա է: Նախկինում չի եղել դեպք, որ փորձեն կազմաքանդել դատավորների աշխատանքը »,- ասաց Ազարյանը:
Մեր այն դիտարկամանը, թե հնարավոր է դատավորները միավորվեն և հակընդեմ ակցիա անեն, Ազարյանը պատասխանեց, որ դատավորները պետք է շարունակեն պարզապես իրենց գործը անել:

Նշենք, որ մեզ հետ զրույցում մի շարք դատավորներ ասացին, որ անկախ ամեն ինչից, վաղը գնալու են աշխատանքի, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը գրառումից հետո հրատապ նիստ էր հրավիրել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика