EnterTrain-ը ներկայացնում է թեստ, որը կօգնի պարզել՝ ինչ է թաքնված քո մեջ:
Հոգեբանական վիճակի թեստ
Ընտրիր՝ որ դեմքն է քեզ ամենաքիչը դուր գալիս:
1. Սադիզմ
Զուսպ և հավասարակշռված ես թվում: Սա սուտ չէ, բայց քեզ հետ շատ դժվար է, համառ ես և մինչև վերջ քոնն ես պնդում:
Եթե ինչ-որ բան չես ուզում անել, երբեք այդ մասին ուղղակի չես ասի: Բազմաթիվ պատճառներ կգտնես, քեզ համար խոչընդոտներ կստեղծես, որպեսզի քեզնից հեռու մնան: Սիրում ես մարդկանց իշխել և ցույց տալ քո հեղինակությունը:
2. Պարանոյա
Քեզ համար բարդ է շփում հաստատել շրջապատողների հետ: Հնարավոր է՝ վերջերս ավելի փակ ես: Ամեն ինչ քո մեջ ես պահում և կարողանում ես զսպել զայրույթդ: Դրա պատճառով հաճախ ագրեսիայի բռնկումներ ես ունենում, դյուրագրգիռ ես:
3. Կատատոնիա
Համեստ ես, ամաչկոտ, սարսափում ես ցանկացած փոփոխությունից: Վատ ես հարմարվում նոր հանգամանքներին: Քո աշխարհն ունես քո կանոններով և օրենքներով, որոնք չես խախտում: Քո ամենամեծ վախն ինքնավերահսկողությունդ կորցնելն է:
4. Շիզոֆրենիա
Մշտապես անտարբեր ես տեղի ոնեցող ամեն ինչի նկատմամբ: Կարողանում ես շփվող լինել և շրջապատողներից թաքցնել քո միայնությունը: Լիովին ինքնաբավ ես, մեկուսացումից չես վախենում: Իսկ շրջապատողների հետ ակտիվ շփումը միայն ներքին «ես»-ի խնդիրներից փախչելու փորձ է:
5. Ագորաֆոբիա
Արտաքուստ շատ համեստ ես, ում շրջապատողների հետ շփում պետք չէ: Բայց քո ներսում բոլորին դուր գալու անհաղթահարելի ցանկություն ունես: Շատ կախված ես շրջապատողների կարծիքից: Ուզում ես, որ մարդիկ քեզ սիրեն, եթե այդպես չի լինում, տառապում ես: Քո ներսում մշատապես վախ և տագնապ կա:
6. Ասպերգերի համախտանիշ
Շատ բազմակողմանի մարդ ես: Քո մեջ կա արտաքսում, դերասան և ինտրովերտ: Կարող ես բաց և շփվող լինել, բայց շատ հաճախ ուզում ես մարդկանցից փախչել: Քեզ համար կարևոր է հարազատ հոգի գտնել, բայց դրանում քեզ խանգարում է քո աշխարհայացքը: Իրականությունը թշնամական է թվում, քեզ համար ավելի հեշտ է դրանից թաքնվել:
7. Ընկճախտ
Շրջապատողները քեզ համարում են անհոգ և շփվող, քանի որ լավատեսություն և վստահություն ես ճառագում: Բայց ինքդ քեզ հետ տառապում ես տխրությունից: Քո ներսում ինչ-որ ցավ կա, որն ինչ-որ մեկի հետ կիսելու ուժ չունես: Լավ սովոր ես այն թաքցնել երբեմն նույնիսկ քեզնից: Հրաշալի զրուցակից ես և կարող ես հրաշալի խորհուրդներ տալ, բայց քեզ համար դեռ բաղադրատոմս չես գտնում:
8. Դիսսոցիատիվ խանգարում
Մանկուց փորձում ես քեզ և քո տեղը գտնել այս աշխարհում: Շատ գործեր ես ստանձնում, դրանցով տարվում ես, բայց հետո հասկանում ես, որ դա այն չէ, ինչ քեզ պետք է: Քո ներքին աշխարհը մշտական մարտադաշտ է:
9. Երկբևեռ խանգարում
Ստեղծում ես մարդու տպավորություն, ով ամեն ինչ վերահսկում է: Դա իսկապես այդպես է: Քո ներսում կան հույզեր, որոնք դժվար է վերահսկել: Ուստի աշխատում ես խուսափել ծայրահեղություններից և քեզ ավելորդություններ թույլ չես տալիս:
10. Կոտարի համախտանիշ
Փակվածության մեջ ես, որն ինքդ ես ստեղծում: Կարող ես դիտավորյալ չկնատել ուրախությունը և հաճելի պահերը կյանքում՝ կենտրոնանալով միայն վատի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին