Իմաստուն առակ

Մի անգամ ծեր կատուն հանդիպեց փիսիկին, որն ընկել էր իր պոչի ետևից:

Փիսիկը շրջանագծով վազում էր և ջանում էր բռնել իր պոչը:

Ծեր կատուն կանգնել և նայում էր, իսկ փիսիկը դեռ պտտվում էր, ընկնում էր, վեր էր կենում և նորից ընկնում էր պոչի ետևից:

-Ինչու՞ ես ընկել քո պոչի ետևից,- հարցրեց ծեր կատուն:

-Ինձ ասել են, որ իմ պոչը իմ երջանկությունն է: Ես էլ, ահա, փորձում եմ բռնել նրան:

Ծեր կատուն ժպտաց այնպես, ինչպես կարող են դա անել միայն ծեր կատուները և ասաց.

-Երբ ես երիտասարդ էի, ինձ նույնպես ասացին, որ իմ պոչում է իմ երջանկությունը: Ես շատ օրեր վազում էի իմ պոչի ետևից և ջանում էի բռնել այն: Ես չէի ուտում, չէի խմում, այլ միայն վազում էի պոչիս ետևից: Ես ընկնում էի, վեր էի կենում և նորից փորձում էի բռնել պոչս: Ինչ-որ մի պահ ես հուսահատվեցի և գնացի: Ուղղակի գնացի: Եվ գիտե՞ս՝ ինչ հանկարծ նկատեցի:

-Ի՞նչ,- զարմացած հարցրեց փիսիկը:

-Ես նկատեցի, որ ուր էլ գնում եմ, պոչս միշտ գալիս է ինձ հետ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика