Իմանալով պատճառը, թե ինչու է նա հրաժարվել երեխայից չէինք կարողանում հավատալ որ դա ճշմարտություն է

Ծննդատան մեր բաժանմունք մի կին եկավ։ Քանի որ նա հղիության վերջին շաբաթում էր գտնվում, ցանկացավ մնալ հիվանդանոցում մինչ երեխայի ծնվելը։

Սկզբում նա մեզ շատ դուր եկավ։ Հաճելի, հանգիստ և կարծես բարի կին էր։ Սակայն ծննդաբերելուց հետո նա մեզ սարսափելի զարմացրեց։ Երբ բժիշկը ցանկացավ նորածին դստերը դնել մոր կրծքին, վերջինս հրաժարվեց։ Կինը պահանջեց, որ երեխային հեռու տանեն իրենից։ Մենք նայում էինք միմյանց և չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Հույս ունեինք, որ նա առավոտյան ուշքի կգա և ամեն ինչ լավ կլինի։

Սակայն առավոտյան եղավ մի զարհուրելի միջադեպ. կինը ստորագրեց բոլոր փաստաթղթերը, որոնց համաձայն ինքը հրաժարվում էր երեխայից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ կինն ունի էնդոմետրիոզ, իսկ բուժվելու միակ տարբերակը հղիանալն ու ծննդաբերելն էր:

Մենք ուղղակի չէինք հավատում…նման բան ոչ մեկս չէինք տեսել: Կինը խոստովանեց, որ երեխայի հայրը տեղյակ չի եղել իր հղիության մասին, և հավանաբար չի ցանկանա վերցնել երեխային: Մենք կարողացանք նրանից իմանալ այդ տղամարդու հեռախոսի համարը:

Մի ժամ անց հիվանդանոցում կանգնած էր հուզված և անհանգստությունից դողացող ձեռքերով նորաթուխ հայրիկը: Կենսաբանական մոր շնորհիվ հնարավոր եղավ ձևակերպել բոլոր թղթերը, և այժմ երեխայի խնամակալությունը լիովին անցավ հորը:

Աղբյուր՝

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика