Ի՞ՆՉ ՏԵՍՔ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԵՎ ՈՐՏԵՂ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ (PHOTO)

Սկսվում է նոր ուսումնականր տարին, որը կյանքի նոր փուլ է խոստանում հարյուրավոր դպրոցականների համար:

Citrus.am-ը որոշել է վերհիշել, թե ինչպիսին են եղել հայ հայտնիները դպրոցական տարիքում և որ դպրոցներն են հաճախել:

Անդրե: Անդրեն առաջին դասարան է գնացել 1987թ: Երգիչը սովորել է Ստեփանակերտի ռուսական դպրոցներից թիվ 3-րդում: Ի դեպ, նա սկսել է երգել 3 տարեկանից: 6 տարեկանից Անդրեն հաճախել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասընթացների։ 3 տարի սովորելուց հետո նա գրել է իր առաջին «Աղոթք» երգը՝ նվիրված Աստծուն։

Գայանե Ասլամազյան: Դերասանուհի Գայանե Ասլամազյանը 1983-1991թթ. Սովորել է Երևանի թիվ 35 միջնակարգ դպրոցում: Հաջորդիվ կրթությունը շարունակել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որն ավարտել է 1993 թվականին:

Մկրտիչ Արզումանյան: Հայ ամենասիրված ու հայտնի հումորիստներից Մկրտիչ Արզումանյանը (Մկո) սովորել է Գյումրու Կրուպսկայայի անվան թիվ 23 ռուսական դպրոցում: Այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել է թիվ 14 դպրոց։ Ունի ռուսական կրթություն։

Սիրուշո: Հայկական երգարվեստի ամենասիրված ու ճանաչված երգչուհիներից մեկը հաճախել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոց: Սիրուշոն ավարտել է դպրոցը 2004թ.: Ի դեպ, արդեն 7 տարեկանում Սիրուշոն սկսել է գրել երգի երաժշտություն և խոսքեր:

Շարունակությունը կարդացեք այստեղ ՝ citrus.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика