Ի՞նչ տեղի ունեցավ նրա հետ երբ 7 օր հրաժարվեց սոցիալական ցանցերից.

Երբևէ մտածել ե՞ք ՝ ինչքան ժամանակ եք ծախսում սոցիալական ցանցերի վրա։ Ահա, թե ինչ տեղի ունեցավ, երբ նա յոթ օր չստուգեց իր օգտահաշիվները սոցիալական ցանցերում։

1․ Ես սկսեցի ավելի լավ քնել: Սա տվյալ փորձի լավագույն արդյունքն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քնելուց առաջ սմարթֆոնի էկրանին նայելով՝ մենք անկախ մեզանից ազդում ենք մելատոնինի մակարդակի վրա, ինչն էլ հանգեցնում է քնի վատ որակի։

2․ Ես հասկացա, որ ես շատ մտացածին ընկերներ ունեմ, որոնց հետ ցանկանում էի կիսվել յուրաքանչյուր քայլով։

3․ Ես ավելի շատ ազատ ժամանակ ունեցա: Մեր պատմության հերոսուհին աշխատում է ազատ գրաֆիկով, չնայած միշտ ջանում է գործը սկսել առավոտյան 9․00-ին և ավարտել երեկոյան 18․00—ին։ Առաջին օրը, երբ նա հրաժարվեց սոցիալական ցանցերի, նա աշխատանքն ավարտեց 15․00-ին։

4․ Ես ավելի քիչ նյարդային դարձա։ Զարմանալի է, բայց առաջին հայացքից անվնաս թվացող սոցիալական ցանցերն ազդում են մարդու էմոցիոնալ վիճակի վրա։

5․ Ինչ-որ բան փոխվեց, բայց սարսափելի ոչինչ տեղի չունեցավ: Այո, եղան բազմաթիվ դրական պահեր, սակայն գրանցվեցին նաև բացասական որոշ պահեր, քանի որ մեր հերոսուհին, իրոք, կապված է սոցիալական ցանցերից իր աշխատանքի պատճառով։
Աղջիկը հասկացավ, որ պետք չէ կտրականապես հրաժարվել սոցիալական ցանցերից, բայց պետք չէ մոռանալ նաև իրական կյանքի մասին, քանի որ այն ավելի հետաքրքիր և կարևոր է։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика