Ի՞նչ ուտել երեկոյան ժամերին եթե քաղցած ես

Ծանր օրվանից հետո լոգանք ես ընդունում, ապա տեսնում ես, որ երեկոյան ժամը 21.00-ն է ու քաղցած ես: Ի՞նչ անել:
Այսօր ժամանակակից կյանքը մի շարք պահանջներ է դնում մեր առաջ՝ խլելով մեր ժամանակի մեծ մասը: Բացի դա՝ աշխատանքային օրերը ավելի ու ավելի են երկարում և զարմանալի չէ, որ մենք ընթրում ենք երեկոյան ժ. 20.00-ից հետո: Սա, իհարկե, մեր օրգանիզմի համար լավ չէ:

Օրվա այդ հատվածում հիմնականում հանգստանում ենք, հեռուստացույց դիտում: Այդ ժամերին հաց ուտելը նպաստում է քաշի ավելացմանը: Մեր օրգանզիմը կառուցված է ըստ 24-ժամյա ռիթմի: Դա նշանակում է, որ մեր նյութափոխանակությունն ու հորմոնները ստեղծված են այնպես, որ իրենց գործը կատարեն, երբ մարդ ակտիվ է, իսկ երեկոյան ժամերին, երբ մենք քնում ենք, հանգստանում, վերականգնվում են:

Որպեսզի լավ պահպանենք նյութափոխանակությունը կամ կալորիաները այրելու օրգանիզմի հատկությունը, մենք պետք է այդ կալորիաները ստանանք օրվա ընթացքում, իսկ հետո թույլ տանք մեր օրգանիզմին հանգստանալ 10-12 ժամ առանց ուտելիքի, այսինքն՝ ընթրիքը պետք է կազմակերպվի ամենաուշը մինչև ժամը 20.00-ն:

Սակայն մեզանից շատերի համար սա անհնար է: Մեզ անհրաժեշտ են հավասարակշռությունը պահելու ճիշտ եղանակներ: Կարող եք փոփոխել ճաշի ժամերը և ընթրել մինչև ժամը 18.00-ը, իսկ երեկոյան ժամերին բավարարվել թեթև սնունդով:

Եթե օգտվում եք արագ սննդի կետերից, պետք է ընտրեք լավագույն ու վստահելի տարբերակները: Լավ կլինի լրացուցիչ ուտեստներ պատրաստեք և պահեք սառնարանում, քանի որ ամենավատ բանն է հոգնած տուն գալ և ուտելու ճաշ չունենալ: Նաև ուտեստների բաղադրամասերն է նախընտրելի սառեցնել և պահել:

Երեկոյան ժամերին պետք է թեթև լինեն օգտագործվող ուտելիքները: Լավագույն տարբերակներն են ձվածեղը, տապակած բանջարեղենը, հավի մսով աղցանը, սաղմոնը, թյունոս ձկնատեսակով լցոնված կարտոֆիլը, 1/4 ճտի խորովածը, մի ափսե բանջարեղենով ապուրը, տապակած լոբին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика