Ժպիտով եմ վերաբերվում դրան: Իմ համար էսօր շատ ավելի կարևոր ա Գագիկ Խաչատրյանի քրգործը, քան՝ Ամուլսարի գործը…»:

«Իմ քայլը» խմբակցության նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի օրակարգում եղել են ԲԴԽ անդամի ընտրության, կանոնադրության փոփոխության և մի շարք այլ հարցեր:

«Ամուլսարի հարցը խմբակցության քննարկելիք հարց չէ, դա գտնվում է մասնագիտական ոլորտում: Դա խմբակցության որոշելու հարցը չի, դա կառավարության հարցն է, որը եթե եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանի ձերբակալության նպատակը հասարակությանն Ամուլսարի խնդրից շեղելն էր, Սիմոնյանն ասաց. «Ժպիտով եմ վերաբերվում դրան: Իմ համար էսօր շատ ավելի կարևոր ա Գագիկ Խաչատրյանի քրգործը, քան՝ Ամուլսարի գործը…»:

Աղբյուր ՝mamul.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика