Շաքարային դիաբետն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, սակայն կան ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն կանխարգելել այն, դադարեցնել հիվանդության հետագա զարգացումն ու կանխել բարդությունների առաջացումը:
Մասնագետների խոսքով՝ շաքարային դիաբետի դեպքում շատ օգտակար կարող է լինել հունական ընկույզի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 20 գրամ ընկույզին ավելացնել օղի և երկու շաբաթ թրմել որևէ մութ վայրում: Թուրմը հարկավոր է օգտագործել օրական 5-6 կաթիլ ուտելուց առաջ: Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ:
Շատ արդյունավետ կարող է լինել նաև հասարակ տնական կաթնաշոռը: Այն պատրաստելու համար հարկավոր է 3 լիտր կաթին ավելացնել 2 ճաշի գդալ թթվասեր ու թողնել խմորվի: Կաթնաշոռը քամելուց ու 35 գրամ խմորիչ ավելացնելուց հետո ստացված շիճուկը հարկավոր է օգտագործել օրական 3 անգամ մեկական ճաշի գդալ:
Փորձագետների խոսքով՝ շատ օգտակար է նաև կաղամախու կեղևի եփուկը, որը պատրաստելու համար հարկավոր է նախ մի պտղունց կաղամախու մանրացրած կեղևն ու մի փոքր ջուրը կես ժամ եռացնել թույլ կրակի վրա, այնուհետև թրմել ևս 3 ժամ ու քամել: Ստացված եփուկն անհրաժեշտ է ընդունել օրական 3 անգամ երկուական ճաշի գդալ:
Շաքարային դիաբետի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս նաև օրական երեք անգամ եղրևանու թուրմ ընդունել, որը նույնպես շատ օգտակար է: Բացի այդ, այս հիվանդության դեպքում շատ արդյունավետ կարող են լինել նաև ճակնդեղի հյութն ու մանանեխի սերմերը: