Որովայնի ցավերը, փորափքանքն ու ստամոքսի թթվայնության բարձրացումը կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել այս խանգարումներից: Սովորաբար նման դեպքերում կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, սակայն դրանք իրենց վնասակար բաղադրության պատճառով կարող են էլ ավելի լուրջ կողմնակի բարդություններ առաջացնել:
Այնուամենայնիվ կա մի հիանալի ժողովրդական միջոց, որը մարդիկ դարեր ի վեր կիրառում են որովայնի ցավերից ու փորափքանքից ազատվելու, ինչպես նաև ստամոքսի թթվայնությունը կարգավորելու համար: Ընդ որում, այս միջոցը ոչ միայն արդյունավետ է ու հասանելի, այլև բացարձակապես անվնաս է և չի առաջացնում կողմնակի բարդություններ:
Այս բնական միջոցի հիմնական բաղադրիչը դափնու տերևն է, որը լայն կիրառում ունի բժշկության մեջ: Այս բույսը հայտնի է մարսողությունը բարելավելու իր հատկություններով, ինչի շնորհիվ շատ օգտակար է ստամոքսի ցավերի և աղեստամոքսային տրակտի այլ խնդիրների դեպքում:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ճաշի գդալ դափնու տերև,
մի կտոր կիտրոնի կեղև,
2 բաժակ մաքուր ջուր,
1 թեյի գդալ մեղր (ըստ ցանկության):
Պատրաստման եղանակը.
Մինչ այս բուժիչ թուրմը պատրաստելտը հարկավոր է նախ կտրել կիտրոնի կեղևից մի կտոր և լավ լվանալ այն մանրէազերծելու համար: Այնուհետև ջուրը եռացնել, եռալուն պես ավելացնել դափնու տերևներն ու կիտրոնի կեղևը, այնուհետև վերցնել կրակից ու թրմել մոտ 15 րոպե:
Պատրաստի դեղամիջոցը հարկավոր է քամել ու խմել տաք վիճակում, որպեսզի այն հնարավորինս շուտ ազդի: Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մի փոքր մեղրով:
Այս պարզ ու արդյունավետ բնական միջոցը կօգնի շատ արագ մեղմել որովայնի ցավերն ու փորափքանքի տհաճ ախտանշանները, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել: