Ժողովրդական բաղադրատոմսեր ստամոքսի այրոցից ազատվելու համար որոնք արդյունավետ են և ավելի անվնաս:

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որն առաջանում է, երբ օրգանի թթու պարունակությունը հայտնվում է կերակրափողում: Այրոցն առաջացնում է բավական տհաճ զգացողություններ, որոնցից ոչ միշտ է հաջողվում հեշտությամբ ազատվել:

Որպես կանոն նման դեպքերում մարդիկ ընդունում են հատուկ դեղամիջոցներ, սակայն դրանց բացակայության դեպքում օգնության են հասնում փորձված ժողովրդական բաղադրատոմսերը, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը, որոնք կօգնեն մեղմել ստամոքսի այրոցի հետևանքով առաջացող տհաճ զգացողությունները:

  • Այրոցի դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ միջոցներից մեկը կաղամբի թարմ քամած հյութն է: Պարզապես հարկավոր է դատարկ ստամոքսին 1/4 բաժակ թարմ հյութ խմել:
  • Որպես այրոցի դեմ կանխարգելիչ միջոց շատ արդյունավետ կարող է լինել անանուխով թեյը: Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ անանուխի մանրացրած տերևները լցնել թերմոսի մեջ, ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե: Պատրաստ լինելուն պես թուրմը կարելի է քաղցրացնել մեղրով ու խմել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика