ժողովրդական բաղադրատոմսեր ակնագարիկի (ячмень) բուժման համար որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղամիջոցները և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ակնագարիկը (ячмень) կոպի ճարպագեղձի բորբոքումն է, որը բավական տարածված խնդիր է և հաճախ է հանդիպում երեխաների շրջանում:

Հիվանդությունը դրսևորվում է տհաճ քորով ու ցավոտ զգացողություններով: Ընդհանուր առմամբ՝ այն բավական անվնաս խնդիր է և անգամ չբուժելու դեպքում կանցնի մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, ակնագարիկը պետք չէ անտեսել:

Սովորաբար այս խնդրի դեպքում բուժումը նշանակում է մասնագետը, սակայն կան նաև շատ օգտակար ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղամիջոցները, սակայն չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից երկուսը:

1 միջին չափի հալվե վերայի տերևը մանրացնել, ավելացնել մի բաժակ եռացրած սառը ջուր ու թրմել 6-8 ժամ: Ստացված թուրմը քամել ու օգտագործել ախտահարված կոպին թրջոցներ դնելու համար:

1 ճաշի գդալ եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել ու օգտագործել ախտահարված կոպին թրջոցներ դնելու համար:

tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика