«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Դատավորները դատավորներին վեթթինգ կանեն. այսօր հետաքրքիր զարգացումներ կլինեն.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին: Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել:

Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության վերաբերյալ, մոտեցումները դատավորների վեթթինգի անցկացման հիմքերի եւ կարգի վերաբերյալ, գույքի եւ եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները, եւ քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Ընդ որում` նիստը պետք է դռնբաց լինի նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Ստացվում է` դատական համակարգը թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթթինգ անցնել, ընդ որում` վեթթինգ պետք է անցնեն նաեւ ԲԴԽ անդամները: Իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատավորները, պարզ կլինի այսօր: Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակի առումով այսօրվա նիստն իսկապես կարեւորություն է ներկայացնում.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/914817/

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика