Ժեստերի նշանակությունը

Քչերը գիտեն, բայց հաղորդակցման ժամանակ ամենամեծ դերը ոչ վերբալ հաղորդակցության էլեմենտներն են կազմում, որը կոչվում է նաև «մարմնի լեզու»։

Եթե ճիշտ իմանաս տարբեր ժեստերի և դիրքերի հավանական նշանակությունը, կարելի է դիմացինից ստանալ շատ ավելի շատ տեղեկություն, քան անգամ ինքն է ցանկանում տալ։ Ուստի, ձեզ ենք ներկայացնում ժեստերի հոգեբանական քարտեզը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալու դիմացինին, անգամ երբ դիմացինն ինքը մինչև վերջ չի հասկանում իրեն։

1. Խնձորակի շարժումներ – անհանգստություն, սուտ։

2. Ձեռքերն իրանի առջևում են, հպումներ պայուսակին, զարդերին, օձիգին և այլն – անվստահություն։

3. Մի ձեռքը բռնել է մյուս ձեռքին՝ հատելով իրանը – անվստահություն։

4. Ձեռքերն ու ափերը բաց են – բացվածություն, անկեղծություն։

5. Ձեռքերը խաչված են կրծքին – պատսպարվածություն ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, որը չի խոստովանվում, ինչպես նաև ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի նկատմամբ բացասական վերաբերմունքի արտահայտում։

6. Ձեռքերը խաչված են, բայց մի ձեռքը բռնված է մյուսով – անվստահություն։

7. Ձեռքերը բռնել են պայուսակը, բաժակը կամ էլ ինչ-որ այլ իր՝ ասես պատնեշ – անվստահություն։

8. Կծկվածություն – պաշտպանվելու ցանկություն։

9. Հաճախակի թարթում – տագնապի զգացում։

10. Խորը շունչ քաշել – համաձայնություն, թուլացում։

11. Ծնոտի շոշափում – որոշման մասին մտորում, գնահատում։

12. Անկեղծ ժպիտ – ողջունում, մտերմանալու ձգտում, համաձայնություն։

13. Աչքերի շփում – ամոթխածություն, հոգնածություն։

14. Հանգած հայացք – ձանձրույթ, մտորում։

15. Հպումներ դեմքին՝ ներառյալ բերանը, պարանոցը, աչքերն ու ականջները – լարվածություն կամ իրականությունը թաքցնելու ձգտում։

16. Մատը կամ էլ ինչ-որ իր բերանում – գնահատում, հաստատման ակնկալում։

17. Ոտնաթաթերի ուղղվածություն – ուշադրության սևեռվածության ուղղություն։

18. Տեղում դոփել – ձանձրույթ։

19. Զրուցակցի շոյում – մերձեցման ձգտում։

20. Արտաքին տեսքի «կարգավորում» (սանրվածքի ուղղում, շրթներկի ավելացում և այլն) – զրուցակցի նկատմամբ հետաքրքրվածության դրսևորում։

21. Ափով «կտրող» շարժում – ագրեսիվություն։

22. Մի ձեռքը մեջքի հետևում է, իսկ մյուս ձեռքով բռնված է դրա արմունկը – ամբողջական վստահություն կամ էլ ընդհակառակը՝ ֆրուստրացիա։

23. Ձեռքը դրված է գլխին – հետաքրքրված գնահատում։

24. Ծոծրակի շփում – վտանգի կանխազգացողություն, զայրույթ։

25. Արմունկները սեղանին են, ծնոտով հենված է բաց ափերի մեջ – կանացի հնարք, որի նպատակն է ավելի գրավիչ տեսք ստանալ ու/կամ տղամարդու ուշադրությունը գրավել։

26. Սեղմված բռունցքներ – ֆրուստրացիա (որքան ավելի բարձր են բռունցքները, այնքան ավելի ուժեղ է ֆրուստրացիան)։

27. Ձեռքերը մեջքի հետևում – վստահություն, իշխող կեցվածք։

28. Ձեռքերը գրպաններում – վստահ երևալու ձգտում, «համոզեք ինձ» կեցվածք, օտարման նախանշան։

29. Բացված արմունկներ, ձեռքերը ծնկներին են – տարածության օգտագործում՝ սեփական գերակայությունն ընդգծելու համար։

30. Ձեռքերը բացված են՝ ափերը դեպի վեր – ենթարկում։

31. Ափերի շփում – հաջողության ակնկալիք։

32. Ձեռքերն իրար են բռնել – վստահություն, ինքնավստահություն, հանգստություն։

33. Հենվել ձեռքերի վրա – սեփական իշխանության ընդգծում՝ տարածությունն օգտագործելու հաշվին։

34. Ձեռքսեղմման ժամանակ բռնել դիմացինի արմունկը – մտերիմ ընկերությունն ընդգծելու ցանկություն։

35. Ձեռքի մեկնում՝ ափը դեպի ներքև – ճնշում գործադրելու ձգտում։

36. Ձեռքի մեկնում՝ ափը դեպի վերև – ենթակայության ընդգծում։

37. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը դիմացինի ուսին է – մտերմիկությունն ընդգծելու փորձ։

38. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը դիմացինի ափը վերևից է սեղմում – գերակայությունն ընդգծելու ցանկություն։

39.  Ձեռքսեղմման ժամանակ ափերն ուղղահայաց դիրքում են ու հավասար ուժով են սեղմում – հավասարության ընդունում, հարգանքի արտահայտում։

40.  Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը բռնել է դիմացինի նախաբազուկը – հանդիպումից առաջացած ուրախության արտահայտում, որը հանդուրժելի է մտերմիկ հարաբերությունների պարագայում։

41. Դեմքի առջև արվող ակտիվ ժեստիկուլյացիա – բացասական վերաբերմունք, սուտ և նյարդային վիճակ։

42. Արագ շնչառություն – վախ, տագնապ։

43. Մարմնով առաջ է եկած – հետաքրքրվածություն, համաձայնություն։

44. Խաչված ոտքեր – պարփակվածություն, ենթարկվելու ու պաշտպանվածության դիրք, իսկ կանանց մոտ՝ հարմարավետ զգալու նշան։

45. Ոտքը ոտքին է գցած այնպես, որ կողակցից առավել հեռու ոտքն ավելի է մոտենում նրան – համակրանքի ու համաձայնության նշան։

46. Ոտքը ոտքին է գցած այնպես, որ ոտնաթաթը ծնկի վրա է – վստահություն, գերակայություն, մրցակցության դիրք։

47. Ոտնաթաթերը տարբեր ուղղությամբ են նայում – բացվածություն ու գերակայություն։

48. Ոտքերն իրարից հեռու են կանգնած վիճակում – տարածության օգտագործում՝ գերակայությունն ընդգծելու համար։

49. Շրթունքները կծել – տագնապ, արտահայվել չցանկանալու նշան։

50. Շրթունքները լիզել – տագնապ, ուշադրության գրավում։

51. Ժամացույցին նայել – ձանձրույթ, հեռանալու ցանկություն, անտարբերություն։

52. Ոչ դիտավորյալ նմանակում – հոգեբանական ռապորտի (փոխըմբռնման) առկայություն։

53. Բերանն ափով փակել – ցանկություն հարցնելու՝ արդյո՞ք իրեն չեն խաբում, ավելորդ բան չխոսելու ցանկություն։

54. Դեպի հետ շարժում – տագնապ, անհամաձայնություն։

55. Դեպի առաջ շարժում – հետաքրքրություն։

56. Ափը ծալված է, ցուցամատն ուղղված է դեպի առաջ – համաձայնության ու գերակայության հասնելու ձգտում։

57. Ափերը դեպի ներքև են շրջված – իշխանության ցուցադրություն։

58. Ափերը դեպի վեր են շրջված – համաձայնություն, լսելու պատրաստակամություն։

59. Արագ ու կտրուկ շունչ քաշել – շոկ, զարմանք։

60. Դեմ-դիմաց նստել – մրցակցություն, պաշտպանական դիրք։

61. Իրար կողք նստել՝ աթոռները քիչ դեպի իրար շրջվելով – համագործակցության դիրք։

62. Միայն շրթունքներով ժպտալ – ենթակայություն, անկեղծության բացակայություն։

63. Քմծիծաղ – մեծամտություն, անկեղծության բացակայություն։

64. Ազատ և արագ խոսք – կրքոտություն։

65. Խոսքի անսպասելի հապավում – սուտ։

66. Ողջ հասակով կանգնած դիրք – գերակայության ու գրավչության ձգտում։

67. Սեղմված ատամներ – զայրույթ, ֆրուստրացիա։

68. Բութ մատները պահել գրպանում – գերակայության, իշխանության, առաջնորդության նշան։

69. Բութ մատները մտցնել գոտու մեջ կամ էլ տաբատի գրպանները – սեքսուալ ագրեսիայի դիրք։

70. Զրուցակցին մեջքով շրջվել – խոսակցությունն ավարտելու ցանկություն։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика