Ժամանակն է հավատալ հրաշքների: Ծեր կինը ծաղիկ էր վաճառում երբ մի գնորդ մոտեցավ նրան, նա չկարողացավ զսպել արցունքները…

Անցած շաբաթ խանութ էի գնում գնումներ կատարելու: Խանութի հարևանությամբ կանգնած էր նիհար, կոկիկ հագնված ծեր տատիկ, կողքին դրված էր ծաղկաման տնկված մանուշակով: Ակնհայտ էր, որ տատիկը ծաղիկ է վաճառում: Երբ եսմոտեցա նրան, կարծես սիրտս սկսեց անհանգստանալ:

Ես հացը ձեռքիս շրջվեցի խանութի կողքով, բայց հոգու խորքում անընդհատ ինձ տանջում էր այդ տատիկը իր ծաղիկով, փորձում էի մտքերս շեղել, այլ բաների մասին մտածել, բայց այդպես էլ չստացվեց: Պարզ հայացքիցս չէր հեռանում ծեր տատիկի հագուստը, կարելի էր ենթադրել, որ այդ շորերը ինչ-որ տեղից էր հայթայթել, բայց իհարկե շատ մաքուր և կոկիկ էր հագնված:

Վերջապես չդիմանալով մոտեցա ծեր տատիկին և հարցրեցի

-Ինչքան արժե,- հայացքով ցայց տալով ծաղկին:

-Հարյուր ռուբլի, աղջիկս,-բուրբ ձայնով ասաց նա:

Ես դրամապանակիցս հանեցի 500 ռուբլի և մեկնեցի տատիկին. նա միանգամից շփոթվեց տեսնելով գումարը:

-Աղջիկս, այդ ինչ գումար եստալիս, ախր ես մանր չունեմ ձեզ վերադարձնելու:

-Ինձ մանր պետք չէ,- հաստատակամ ասացի ես,-ես ձեզանից գնում եմ մանուշակ:

Նա փորձեց մերժել, բայց ես ստիպեցի, որ գումարը վերցնի և ինձ այդ ծաղիկը վաճառի, վերջապես ինձ հաջողվեց գումարը դնել նրա ափի մեջ:

Պառավը երկար նայում էր այդ գումարը, կարծես չհավատալով այդ ամենին սկսեց արտասվել:

-Անչափ շնորհակալ եմ աղջիկս, դու գիտես ինչքան ինձ օգնեցիր, ես ամբողջ իմ թոշակը վատնում եմ ինձ համար դեղեր գնելով, իսկ հացի գումար չի մնում:

Գնամ ինչ-որ բան գնեմ և պապիկին ևս ուրախացնեմ:

Եվ նա գնաց խանութ: Ես զգուշորեն վերցրեցի ծաղիկը և տարա տուն: Սիրտս կարծես հանգստացավ:

Հաջորդ առավոտյան արթնացա և ինչ տեսնեմ, մանուշակը ծաղկել է: Նա ծաղկել էր անհավանական գույնով և անչափ գեղեցիկ թերթիկներ ուներ: Ժամանակն է հավատալ հրաշքներին:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика