Թութքը բավական տարածված հիվանդություն է թութքի բուժման հիմնական մեթոդները

Թութքը բավական տարածված հիվանդություն է, որը կարող է շատ ցավոտ զգացողություններ առաջացնել ու խիստ բացասաբար անդրադառնալ հիվանդի կյանքի որակի վրա: Այս պաթոլոգիան դրսևորվում է ուղիղ աղիքի անոթների այտուցվածությամբ ու բորբոքվածությամբ, որը չբուժելը կարող է հանգեցնել արյան զգալի կորստի, հյուսվածքների մեռուկի և անգամ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման:

Այնուամենայնիվ քչերը գիտեն, թե ներկայում բուժման ինչ մեթոդներ են կիրառվում այս հիվանդության դեպքում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Դեղահաբեր Իրականում դեղահաբերը չեն բուժում թութքը, սակայն մեղմում են առաջացած բարդությունները (օրինակ՝ բորբոքումներն ու արյան մակարդուկները): Հեմոռոիդալ հիվանդությունների դեպքում կարելի է ընդունել առանց դեղատոմսի վաճառվող հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք կօգնեն զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը, սակայն այնուամենայնիվ դրանք հարկավոր է ընդունել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ հետևելով մասնագետի բոլոր ցուցումներին:

Քսուքներ Թութքի դեպքում կիրառվում են նաև հատուկ քսուքներ, որոնք արդյունավետ կերպով մեղմում են ցավն ու քորը, ինչպես նաև խթանում են հետանցքի ու լորձաթաղանթի վնասվածքների ապաքինումը:

Սկլերոթերապիա Թութքի բուժման այս մեթոդը սովորաբար կիրառվում է ոչ լուրջ ախտահարումների դեպքում: Սկլերոթերապիան ենթադրում է հատուկ նյութերի ներարկում, ինչն արգելափակում է արյան հոսքը դեպի թութքի հանգույցներ՝ զրկելով հյուսվածքներին սնուցումից: Լորձաթաղանթի տակ ներարկվում է հատուկ փրփուր, որը ձևավորում է արյան մակարդուկներ, իսկ պրոցեդուրայից որոշ ժամանակ անց հանգույցը պոկվում է: Որպես կանոն այս պրոցեդուրայից հետո մի քանի օր կարող են նկատվել ռեկտալ արյունահոսություններ, որոնք անհետանում են վերքի ապաքինումից հետո:

Թութքի կապում լատեքսային օղակով Այս մեթոդը կիրառվում է թութքի զարգացման առաջին, երկրորդ ու երրորդ փուլերում: Այն ենթադրում է ուռուցքի արմատի կապում ռետինե օղակով, ինչն արգելափակում է արյան հոսքը դեպի հանգույցներ: Արդյունքում հանգույցները զրկվում են սնուցումից և որոշ ժամանակ անց պոկվում: Պրոցեդուրան տևում է մի քանի րոպե, իսկ թութքը պոկվում է մի քանի շաբաթվա ընթացքում:

Լազերային թերապիա Այս մեթոդը ենթադրում է ուռուցքի ճառագայթում հատուկ լազերի միջոցով: Այն ստիպում է արյունատար անոթներին արագ փակվել, ինչն էլ հանգեցնում է ուռուցքի հյուսվածքների ոչնչացման: Լազերային կոագուլյացիայի մեթոդը կիրառվում է սովորաբար այն ժամանակ, երբ բուժման մյուս բոլոր մեթոդները հաջողությամբ չեն պսակվել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика