Ուշադիր նայեք ձեր ճկույթին և համեմատեք նկարում ներկայացված ճկույթի հետ և ստորև կարդացեք ձեր բնութագիրը:
A Երկար ճկույթ ունեցող մարդիկ շատ գրավիչ են օժտված են մոգական հմայքով, նրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում շրջապատում: Այսպիսի ճկույթը բնորոշ է խարիզմատիկ անձանց, նրանք երբեք չեն հանձնվում։ Այսպիսի ճկույթ ունեցող մարդիկ շատ աշխատասեր են և տաղադավոր: Նրանք տիրապետում են հռետորական արվեստին և աչքին են ընկնում ճարտար խոսքով, անմիջական են և ունեն զրուցակցին արագ համոզելու ունակություն: Նրանք կարողանում են հեշտությամբ և արագ օտար լեզու սովորել:
В Ճկույթի միջին երկարությունը նորմա է համարվում։ Այսպիսի ճկույթը հատուկ է հասուն, լավ ձևավորված բնավորությամբ մարկանց, նրանք շատ սկզբունքային են և գրեթե երբեք չեն դավաճանում իրենց սկզբունքներին: Հազվադեպ են փոխում իրենց հայացքները։ Հեշտությամբ շփվում են շրջապատի հետ։ Շատ ավանդապաշտ են և մի փոքր սնահավատ:
С Այսպիսի ճկույթ ունեցող մարդիկ շատ ուշադիր են և ընկերասեր, ամաչկոտ են և երբեմն դժվարանում են շփվել մարդկանց հետ: Իմպուլսիվ են, պատրաստակամ, հեշտությամբ ռիսկի են դիմում: փոփոխություններին արագ չեն արձագանքում: Խաղաղասեր մարդիկ են և երբեք չեն մերժի օգնություն ցուցաբերել։ Նրանք շատ արդարամիտ են: