Հոգեբանները սիրելի գույնի միջոցով կարողանում են պատկերացում կազմել տվյալ մարդու մասին և բնութագրել նրան: Սիրելի գույնը նշանակություն ունի և այն ինչ-որ բան է խորհրդանշում: Ահա, թե ի՞նչ կարող են պատմել մեր մասին մեր սիրելի գույները:
Կարմիր․Կարմիրը արյան, և կրակի գույն է: Այդ գույնի հետ են ասոցացվում պատերազմն ու վտանգը, Այս գույնը սիրող մարդիկ սիրում են ռիսկի դիմել և գրեթե միշտ հաղթում են: Հիանալի ղեկավարներ են:
Կապույտ․ Կապույտը գույնը նախընտրում են հանգիստ, խաղաղասեր մարդիկ: Նրանք իրենց շուրջը խաղաղություն են սփռում, շատ խելացի են, հավատարիմ ու արդարամիտ: Այն ասոցացվում է հանգստության, կայունության և խորության հետ: Նաև այն խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, հավատ և ճշմարտություն:
Դեղին․ Դեղին գույնը խորհրդանշում է հույս և երջանկություն: Այս գույնը նախընտրող մարդիկ սովորաբար կենսուրախ են, սիրում են ուրախ միջոցառումներ: Այն տալիս է ուրախություն և եռանդ: Ի դեպ այս գույնը նախընտրում են բարի ու լուսավոր մարդիկ:
Կանաչ․ Կանաչ գույնը համարվում է բնության գույնը: Կանաչ գույնը սիրող մարդիկ Այն խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն և պտղաբերություն, նաև անվտանգություն և հարստություն:
Վարդագույն․ Վարդագույնը ասոցացվում է քնքշության, քաղցրության, ապրումների և քնքշության հետ: Նաև այն կապում են նորածինների և քաղցր բամբակի հետ: Վարդագույնը խոսում է ինքդ քո և շրջապատի հանդեպ սիրո մասին: