Ուշադրության թեստ․ Ըստ հանդերձանքի՝ կարո՞ղ եք որոշել, թե պատանիներից ով է աղքատ
Ուղեղի աշխատանքը բարելավելու համար անհրաժեշտ է հաճախ տրամաբանական պնդիրներ, հանելուկներ, ուշադրության թեստեր անցնել։ Դրանք ձեզ ստիպում են տրամաբանել, մտածել բազմակողմանի։
Այսօր ձեզ ենք առաջարկում ուշադրության մի թեստ, որտեղ ըստ տղաների հագուկապի պետք է որոշեք, թե ով է ամենաաղքատը։ Ուշադիր նայեք նկարին և մի շտապեք պատասխանել։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե բարդ է որոշելը, սակայն բավական է մի փոքր երկար ուսումնասիրել նրանց և անմիջապես կնկատեք ամենավատ հագնված տղային։
Եթե դու ունեք պատասխան, ապա եկեք միասին ստուգենք, եթե, այնուամենայնիվ ձեզ չհաջողվեց կռահել, այդ դեպքում իմացեք ճիշտ պատասխանը և փորձեք լինել ավելի ուշադիր։
Առաջին տղան շատ լավ է հագնված, պարզապես, ինչպես նկատում ենք աչքի տակ առաջացած կապտուկից, նա կռվել է ինչ-որ մեկի հետ և նրա հագուստը պատռվել է։
Երկրորդ տղան պարզապես ոճային է հագնված և նրա ջինսը ոչ թե պատռված է, այլ ժամանակակից։
Իսկ ահա արդեն երրորդ տղայի կոշիկները մաշվածությունից են պատռվել։ Ահա և պատասխանը։ Իսկ դուք կարողացե՞լ էիք ճիշտ կռահել։