Ըստ գիտնականների մարդուն լավ ճանաչել համար հարկավոր է նրան տալ այս հարցը՝

Եթե ձեզ հարկավոր է ավելի լավ ճանաչել մարդուն, ապա ձեզ կօգնի այս մեկ հարցը, որ կտաք նրան:

Նոր մարդկանց հետ ծանոթանալիս՝ կլինի դա կոլեգա, ընկեր թե պոտենցիալ ռոմանտիկ զուգընկեր, շատ դժվար է միանգամից ճիշտ կարծիք կազմելը: Մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի թվան ավելի լավը, քան իրականում կան:

Այսպիսով, ինչպե՞ս տարբերել ցորենը որոմից:
Ինչպե՞ս տեսնել մարդու իրական դեմքը, ում շատ վաղուց չեք ճանաչում:

Ըստ գիտնականների՝ նման միջոց, ամեն դեպքում, գոյություն ունի: Համաձայն մի շատ ոչ հին հետազոտության՝ կա մի հարց, որն օգնում է խորությամբ ճանաչել մարդուն, տեսնել նրա թաքնված որակները: Բանն այն է, որ մեր մասին շատ բան է պատմում մեր ունեցած կարծիքը մյուսների մասին: Լավ մարդն ունակ է տեսնել մյուսների լուսավոր կողմերը, կարող է արդարացնել անգամ երկիմաստ արարքները: Եվ հակառակը, նրանք ովքեր կյանքից գոհ չեն, երջանիկ չեն, շրջապատող աշխարհը տեսնում են մռայլ գույներով՝ գնահատականը մարդկանց մասին բացասական է լինում: Սա վերաբերում է ինքնասիրահարված և ասոցիալ անձանց:

Մարդը, ով սովոր է մարդկանց մասին չարախոսել, հաճախ են տառապում հոգեբանական խանգարումներով և հակված են դեպրեսիայի: Այնպես որ, եթե ցանկանում եք ճանաչել նոր ծանոթին ավելի լավ, հարցրեք նրա կարծիքը երրորդ անձի մասին: Եվ ուշադիր լսեք. ասում են մեզ շրջապատող մարդիկ մեր հայելին են, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, պատասխանելով նման հարցի՝ ձեր զրուցակիցը բացահայտում է իր անձնական որակները: Ինչպես տեսնում եք սիտուացիան նման է երկսայր սրի. մի կողմից մենք հաստատապես կարող ենք ճանաչել մեզ շրջապատող մարդկանց, մյուս կողմից մտածել՝ արդյո՞ք մենք այնքան լավն ենք, ինչքան ուզում ենք, որ մեր մասին մտածեն շրջապատում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика