Ընտրեք շանը և նա կասի, թե ինչպիսի տղամարդու կողքին երջանիկ կլինեք

Գաղտնիք չէ, որ տարբեր կանանց համապատասխանում են տարբեր տղամարդիկ, և յուրաքանյուր կին սպասում է իր ասպետին սպիտակ նժույգի վրա, որ գա ու իրականացնի երազանքները: Ընտրեք այս շներից մեկին և նա կասի, թե տղամարդու որ տեսակը ձեզ կերջանկացնի:

1.Արիստոկրատ ռետրիվերԵթե դուք ընտրել եք այս շանը, ապա ձեզ համապատասխանում է խելացի և հանգիստ տղամարդը: Ձեզ համար այնքան էլ կարևոր չէ արտաքին գեղեցկությունը: Ձեզ համար կարևոր է, որ տղամարդը խնամված լինի: Դու կարևորում եք ձեր հարաբերություններում փոխըմբռնումը և փոխվստահությունը: Դուք այն կանանցից չեք, որ տղամարդկանց փոխում են ձեռնոցի պես, դուք սիրում եք մեկ անգամ և մինչև կյանքի վերջ: Դուք հավատարիմ եք ձեր սիրուն և նույնը ակնկալում եք ձեր տղամարդուց: Դուք կարողանում եք ոգեշնչել տղամարդուն:

2.Հավատարիմ հովվաշունԵթե ընտրել եք այս շանը ապա սերը ձեզ համար պարզապես բառ չէ, դուք սիրում եք հոգով և մարմնով: Դուք հիանալի տնտեսուհի եք, իսկ ձեր երեխաներին պատրաստ եք պաշտպանել ատամներով: Դու երջանիկ կլինեք այն տղամարդու կողքին, ով իսկապես կգնահատի ձեր ջանքերը: Դուք թագուհի եք և շատ շքեղ կին, և թագուհու կողքին միշտ պետք է թագավոր լինի, դուք կփայլեք, եթե ձեր ամուսինը ձեզ գնահատի, բայց եթե հայտնվեք ձեզ չգնահատող տղամարդու կողքին, ապա կթոշնեք ու կկորցնեք ձեր փայլը:

3. Փոքրիկ տերիերՉնայած ձեր արտաքին գրավչությանն ու նրբությանը, ներքուստ դուք պողպատյա վահան եք հիշեցնում: Դուք երջանիկ կլինեք այն տղամարդու կողքին, ով ձեզանից ուժեղ է, չէ որ ձեր ներսում կրակ է վառվում, իսկ աչքերում կախարդական լույս է շողում:Դուք շատ տղամարդկանց համար ճակատագրական կին եք, մեկ անգամ հայտնվելով տղամարդու կյանքում, դուք դառնում եք նրա սրտի տերը և նա ձեզ այլևս չի կարողանում մոռանալ: Ձեզ անհրաժշտ է այնպիսի տղամար, ով պատասխանատվությունն իր վրա կվերցնի: Թույլ տղամարդը ձեզ արժանի չէ:

4. Հանգիստ և ուշադիր շունՁեզ անհրաժեշտ է այնպիսի տղամարդ, որը ձեզ կպաշտպանի ողջ աշխարհից: Ամուսնանալով այդպիսի տղամարդու հետ դուք ձեզ կզգաք ինչպես ամուր ժայռի ետևում: Դուք շատ քնքուշ ու բարի էակ եք, դուք կարող եք հասկանալ ցանկացած տարօրինակություն, սակայն ոչ մի կերպ չեք ների դավաճանությունը:Դուք այն կանանցից եք, որ տղամարդիկ երազում են տեսնել իրենց կողքին, որպես իրենց երեխաների մայր: Ձեզ անհրաժեշտ է ուշադիր, հոգատար ամուսին:

Goodinfo

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика