Ընտրեք նկարում պատկերված առարկաներից մեկը և պարզեք ձեր հուզական վիճակը

Ճոճանակ Խորհրդանշում է սիրային խաղ։ Ոչ միայն այն վերաբերվում է սիրային երևակայության, նաև որոշակի մոլուցք։

Հեծանիվ Այն խորհրդանշում է ձեր ներքին հավասարակշռությունը և նորը ուսումնասիրելու ձեր ցանկությունը` դա կարող է լինել շրջակա միջավայրը, նոր արժեքները և փոփոխության ցանկությունը։

Խնձորի զամբյուղ Այն խորհրդանշում է գիտելիք, իմաստություն, անձնական նպատակի նվաճում և ձեր երջանկությունը։

Մեխեր Դա խորհրդանշում է բռնությունը հենց ինքն իր և ուրիշների դեմ։ Այս առարկան ցույց է տալիս հուզական վիճակը և փոխված հոգեբանությունը։

Սաղավարտ Այն խորհրդանշում է առնականությունը և մարտական ոգին, իսկ մյուս կողմից որոշումներ կայացնելու անկարողությունը։

Գրքեր Խորհրդանշում է գիտելիքի հանդեպ ցանկությունը, բայց եթե հետաքրքրությունը ցածր է, սա կարող է ցույց տալ գոյության կորուստը։

Մուրճ Սա խորհրդանշում է բռնությունը և ուժի միջոցով ինչ որ բանի հասնելուձգտումը։ Նման բռնությունը ուղղված է այն առարկային կամ անձին, ով հենց կոնֆլիկտի առաջացման պատճառն է։

Դիմակներ Դիմակները խորհրդանշում են այն զգացմունքները, որոնցով կապվում ենք հարաբերվում ենք ուրիշների հետ՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպով։

Նկար Այն խորհրդանշում է կայունությունը և հստակությունը մեր գործերում, ցույց է տալիս, որ դուք փնտրում եք ձեր և ուրիշների հայացքները։

Անիվ Խորհրդանշում է միությունը շրջակա միջավայրի և հարաբերությունների միջև։ Միակ բացասական կետն այն է, որ մարդիկ, ովքեր ընտրում են այս առարկան, պտտվում են մեկ կետի շուրջ և չեն ցանկանում ինչ որ բան փոխել իրենց կյանքում։

Երշիկներ Խորհրդանշում է սերտ կապը ձեր ֆիզիկական վիճակի հետ։ Սովորաբար այս առարկան ընտրում են այն մարդիկ, ովքեր ունեն գաղտնի առողջական խնդիրներ։

Ցախավել Մեկուսացման և միայնության խորհրդանիշ։ Այս առարկան ցույց է տալիս, որ դուք անցնում եք ընկճվածության և անհանգստության մի շրջան, և դա շատ դժվար է հաղթահարել։

Սանդուղք Խորհրդանշում է վեր բարձրանալու ցանկությունը՝ հասնելու նպատակին։ Քանի որ աստիճանները կոտրված են, դա նշանակում է, որ ձեր ճանապարհը ընդհատվել է, հետևաբար դուք ապրում եք անցյալի և ապագայի միջև հավասարակշռման իրավիճակով։

Արկղեր Դրանք կապված են մեր ինքնության հետ։ Քանի որ արկղերը նախատեսված են ներսում ինչ որ բան պահելու կամ թաքցնելու համար, մտածեք ինչպիսին պետք է լինեն արկղերի պարունակությունը։

Ջարդված աթոռ Խորհրդանշում է անկայունություն ձեր կյանքում, լարվածություն, սթրես, հանգստի պակաս:

Կոտրված հայելի Հայելին խորհրդանշում է, թե ինչպես ենք ինքներս մեզ տեսնում, բայց քանի որ այն կոտրված է, ցույց է տալիս ներքին պայքար, որը բաժանում է մեեզ և ստիպում վատ զգալ։

Աքցան Այս առարկան ցույց է տալիս ճնշված վիճակը, որի մեջ եք։ Դուք պարտավորված եք զգում կատարելու որոշակի ընտրությունների և կայացնելու որոշումներ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ newsgoodtime.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика