1․Հեշտորեն ոգևորվող,օտարին ու հարազատին ոգևորող,կենսասեր անհատականություն եք, սրտով զգում եք մարդկանց,խորիմաստ հոգով ներթափանցում հոգեկան ծալքեր, շերտեր:Ձեր հոգեվիճակը մշտապես ներդաշնակ վիճակում է,դուք ձեր դրական բնավորության դրսևորումներով դեպի ձեզ եք ձգում մարդկանց.ձեր շուրջ ձևավորված է նպաստավոր աուրա:
2․Դուք ունեք անմշակ,վայրի բնույթ բայցև բացառիկ ուղղամիտ բնավորություն:Ձեր առատաձեռնությամբ ու բարեսրտությամբ գերազանցում եք ձեր շրջապատում ամեն ինչ:Միշտ էլ դուք առավելություն եք դրսևորում ձեր հոգեկան կայունության շնորհիվ: Շատերն են իրենց կյանքի բարդագույն շրջանին հայացքները դեպի ձեզ ուղղում՝ որպես ոգեշնչման և հույսի փարոս:
3․Արակածախնդիր և համարձակ ոգու շնորհիվ ընկերները մշտապես ապավինում են ձեր աջակցությանը:Ունեք մարտիկի ոգի,ցանկացած մարտահրավեր ընդունում եք առանց խուճապի: Ցանկացած բարդագույն իրավիճակներից լավագույնս գլուխ հանելը ձեզ ամենաբնորոշող հատկանիշն է:
4․Ճիշտ է՝հաճախ եք անհուսալիության,խուճապի մեջ ընկնում և կորցնում ինքնաղեկավարումը,ինքներդ ձեզ,բայցևայնպես ընկճախտի փուլն ընդամենը մի փոքր է տևում ճիշտ ժամանակին կարողանում եք ռեալորեն և հստակապես գնահատել իրավիճակը և ոտքի կանգնել հավաքվել ու ճիշտ նախաքայլեր ձեռնարկել:Եղել են ծանրագույն շրջափուլեր ձեր կյանքում,երբ անչափ զգացել եք կողմնակի աջակցության կարիք,սակայն դա էլ է հաղթահարվել թողնելով ևս մի կարևոր հետևություն: