Ընկերուհու կրքոտ համբույրը 17-ամյա ընկերոջ համար մահվան պատճառ է դրձել

Խուլիո Մացիաս Գոնսալեսը 17-ամյա դեռահաս տղա էր։ Նրա ընտանիքն ապրում է Մեխիկոյում՝ Մեքսիկայի մայրաքաղաքում։ Նա ընկերություն է արել 24-ամյա աղջկա հետ։ Մի անգամ՝ ընտանեկան ընթրիքի ժամանակ, տղան հանկարծակի ընկել է հատակին։

Ծնողներն անմիջապես բժշկական օգնություն են կանչել, բայց նրանց ասել են, որ տղան արդեն մահացած է ու փրկելն անհնար է։ Երիտասարդը մահացել էր ինսուլտից։

Մարմնի հետազոտության ժամանակ բժիշկները մուգ հետք են նկատել նրա պարանոցին՝ հենց քներակի վրա։ Ընկերուհու կրքոտ համբույրի հետքն է եղել դա։

Անմիջապես քներակը համբուրելը արյան գունդ է առաջացրել, որը ժամեր անց հայտնվել է ուղեղում ու դարձել ինսուլտի պատճառ։ Նման բան հաճախ չի լինում, բայց սա առաջին դեպքը չէ, այնպես որ զգու՛յշ եղեք ձեր սիրելիների հետ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика