էկրանին նոր կերպարով հայտնվելու ցանկության սպասվող զուգերգի, նոր տեսահոլովակի և այլնի մասին պատմում է Ռոզա Ֆիլբերգը

Երգչուհի, դերասանուհի Ռոզա Ֆիլբերգն «Նռան հատիկ» հեռուստասերիալի ավարտից հետո իր ժամանակն ամբողջությամբ տրամադրել է երաժշտական գործունեությանը։ Tert.am Life-ի հետ զրույցում Ռոզան անդրադարձավ երաժշտական նոր նախագծերին և պատմեց, թե ինչպես է եթերից բացակայելն անդրադարձել երկրպագուների արձագանքի վրա։

Ռոզան ունի նկարահանած տեսահոլովակ, որը շուտով հասանելի կլինի։ «Այս ընթացքում զբաղվածությունս միայն երաժշտական ոլորտում է։ Հիմա մի քանի նախագծի վրա եմ աշխատում, դրանցից առաջինը հասանելի կլինի օգոստոսին։ Խոսքը «Пополам» երգի մասին է։ Տեսահոլավակն առայժմ մոնտաժային փուլում է։ Նկարահանումները կայացել են քաղաքից դուրս, նախապատվությունը տվել ենք բնության տեսարաններին: Շատ գեղեցիկ է ստացվել։ Բովանդակության տեսանկյունից երգը համապատասխանում է տեսահոլովակին։ Չկա պատմություն, կան գեղեցիկ կադրեր, որովհետև երգն ինքն իրենով հոգեվիճակ է ներկայացնում»,- ասաց Ռոզան։

Երգչուհու խոսքով՝ սեպտեմբերին երկրպագուներն իրենից կարող են սպասել նոր նախագծի, որը ևս երաժշտության ոլորտում կլինի։ «Բացի «Пополам» երգի տեսահոլովակը, մեկ այլ զբաղվածություն էլ ունեմ։ Պատրաստվում եմ ներկայացնել զուգերգ, թե ում հետ, առայժմ փակագծերը բացել չեմ ուզում»,- ասաց երգչուհին։

Ռոզայի փոխանցմամբ՝ ամենօրյա եթերում լինելուց հետո ամիսներ շարունակ բացակայությունը որևէ ազդեցություն չի ունեցել երկրպագուների ակտիվության և արձագանքների վրա։ «Իհարկե, երբ քեզ ամեն օր են տեսնում եթերում, բոլորովին այլ արձագանքներ են լինում։ Ինձ համար էլ էր անակնկալ երկրպագուների այն արձագանքը, որը կա հիմա։ Իրականում դեռ չեմ զգում եթերից բացակայելուս ազդեցությամբ երկրպագուներիս պասիվանալը։ Շատ-շատ են գրում, որ ցանկանում են ինձ տեսնել նոր կերպարով, այդպիսով՝ ես շարունակում եմ զգալ մարդկանց հետաքրքրությունը։ Իհարկե, շատ հաճելի է, երբ քեզ էկրանից այն կողմ սպասում են»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ սոցցանցային տիրույթի և հետևորդների վրա ևս զգալի ազդեցություն չի ունեցել փաստը, որ ինքն առայժմ միայն երաժշտությամբ է զբաղվում։

Նա նշեց, որ երկրպագուները պարբերաբար հետաքրքրվում են, թե երբ են տեսնելու նոր կերպարով որպես դերասանուհի և հեռուստատեսային ի՞նչ նախագծեր կլինեն իր մասնակցությամբ․ «Հիմա ինձ ամենահաճախ տրվող հարցերից է՝ պատրաստվո՞ւմ եմ կրկին հանդես գալ որպես դերասանուհի։ Եթե անկեղծ, առաջիկա ծրագրերում դեռ նման նախագիծ չունեմ։ Որպես դերասանուհի հանդես գալու համար պետք է լինի ինձ համապատասխան կերպարի առաջարկ, որը դեռ չի եղել։ Շատ եմ ցանկանում խաղալ նոր հոգեվիճակով ինչ-որ կերպար, որն ինձ հեռուստադիտողներին կներկայացնի այլ տեսանկյունից, կլինի նոր ոճով»։

Հեղինակ Զառա Ղազարյան
աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика