«Հրապարակ» թերթը գրում է.
Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։
Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով:
Պատմեցին, որ համագումարին նախորդած վարչության նիստում Փաշինյանը զայրացած ասել է` «էդ ի՞նչ ձեւ է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերեւա», ինչը սիգնալ է հանդիսացել, որ Հայկին ձայն չպետք է տան։
Մեկնաբանեք սոցցանցերում և կիսվեք ընկերների հետ